Հարաբերություններում զգացմունքները թարմացնելու երեք միջոց
1. Միմյանց տարածություն տվեք
Դա իսկապես կարեւոր է երկուսիդ համար էլ՝ ունենալ սեփական տարածությունը, որտեղ կարելի է մի քիչ հանգստանալ միմյանցից եւ ժամանակ ծախսել սեփական հետաքրքրությունների համար: Երկուսդ էլ դրանից լավ կզգաք. տեղի կունենա հարաբերությունների վերբեռնում, կվերականգնեք ընկերների հետ հին կապերը, կունենաք հոբբի:
Եթե զգում եք, որ կայծն սկսում է մարել, եւ գալիս է սառնությունը, միասին ինչ-որ անկանխատեսելի բան արեք: Հարմարավետության գոտին մարդկանց շրջանակների մեջ է դնում, եւ քչերն են ձգտում դրանից դուրս գալ: Իսկ դուք դուրս կգաք եւ միասին կանեք այն, ինչ երբեք չեք սպասել: Օրինակ, երկուսով միասին ցատկեք պարաշուտով կամ վրանով գնացեք լճի մոտ հանգստի: Կարող եք անել ամեն ինչ, կարեւորը՝ միասին եւ կարեւորը՝ առաջին անգամ կյանքում:
Մարդը վախենում է խոցելի լինելուց, այդ պատճառով շատ զգացմունքներ փակ է պահում եւ երբեք դուրս չի հանում սրտի գաղտնի անկյուններից: Բայց ոչինչ մարդկանց այնքան հարազատ չի դարձնում, որքան անկեղծությունը: Հնարավորինս անկեղծ եղեք միմյանց հետ, պատմեք ձեր զգացմունքների, ապրումների մասին: Դա կօգնի հասկանալ խնդրի էությունն ու պարզել՝ արդյոք ձեզ պե՞տք է ավելի լուրջ քայլ կատարել: Ցույց տվեք նրան, թե որքան կարեւոր է նա ձեզ համար եւ ինչ դեր է խաղում ձեր կյանքում:
Եվ հիշեք. տղամարդը սիրում է երջանիկ կնոջ, ով թեթեւությամբ նրան իր սիրտն է բացում: Սպառնալիքները, նրան վերահսկելու կամ փոխելու փորձերը լավ բանով չեն ավարտվի: