«Պատիվ ունեմ» խմբակցությունը վարչապետի թեկնածու է առաջադրում Դավիթ Համբարձումյանին          Փրկարարները ջրանցքից դուրս են բերել մոտ 75 տարեկան կնոջ մшրմին       Արհեստածին Ադրբեջանը ոչ միայն պատմականորեն չի կոչվել Ադրբեջան, այլ ազգի նախնիներն իրենց ինքնանվանման մի քանի ձև ունեին    

26 հուն 2018 21:10

Ինչպես 3 օրում մաքրել թոքերը թունավոր նյութերից

Ինչպես 3 օրում մաքրել թոքերը թունավոր նյութերից
Թոքերում թունավոր նյութեր հավաքվում են անգամ չծխող անձանց մոտ և պարբերաբար մաքրումն անհրաժեշտ է բոլորին:

Եռօրյա բուժումն սկսելուց 2 օր առաջ անհրաժեշտ է հրաժարվել կաթնամթերքի օգտագործումից: Բուժումն սկսելու նախորդ օրը քնելուց առաջ պետք է խոտաբույսերով թեյ խմել:

Ընթացքը`
1. Անհրաժեշտ է 2 կիտրոն ճզմել, խառնել 300 մլ ջրին և ըմպել նախաճաշից առաջ:
2. Մինչև լանչի ժամն անհրաժեշտ է ըմպել 300 մլ թուրինջի, արքայախնձորի կամ գազարի հյութ:
Այս հյութերը բնական հակաօքսիդանտներ են պարունակում, որը կարևոր է թոքերի համար:
3. Մինչև ճաշի ժամը պետք է ըմպել կալիումով հարուստ 400 մլ հյութ, ինչը թոքերի մաքրման հիմնական տարրն է: Հյութը պատրաստելու համար պետք է միասին հարել 350 գրամ վայրի ստեպղին (գազար), 350 գրամ կանաչ պղպեղ, 200 գրամ ջրկոտեմ և 350 գրամ վարունգ: Հյութը պետք է կազմի 400 մ:
4. Քնելուց առաջ անհրաժեշտ է 400 մլ լորամրգի հյութ ըմպել:
Հյութերի օգտագործմանը զուգընթաց՝ անհրաժեշտ է հետևել առօրյա ակտիվությանը, բավականաչափ քնել, 20 րոպե տաք լոգանք ընդունել օրական մեկ անգամ, քանի որ դա խթանում է օրգանիզմի մաքրմանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր