Ազատվեք թեփից, մազաթափությունից, ակտիվացրեք մազերի աճը

Թեփի դեմ պայքարում մարդկանց մեծ մասի առաջին ընտրությունը համապատասխան շամպուններն են։ Սակայն դրանց մեծ մասն ագրեսիվ նյութեր են պարունակում, ինչը կարող է կողմնակի ազդեցություն ունենալ։ Արհեստական միջոցները կարող եք փոխարինել բնական բաղադրիչներով։
Ալոէ վերայի գել։ Ալոէ վերայի գելը քսեք գլխամաշկին։ Թողեք 20-25 րոպե, լվացեք տաք ջրով։ Խորհուրդ է տրվում օգտագործել մինչև թեփի անհետացումը։
Քացախ։ 3 բաժին ջուրը խառնեք քացախի հետ, քսեք գլխամաշկին։ Թողեք ամբողջ գիշեր, լվացեք առավոտյան։
Ձիթապտղի յուղ։ Քսեք մաշկին նուրբ, մերսող շարժումներով։ Գլուխը փաթաթեք սրբիչով, թողեք 30 րոպե։ Գլուխը լվացեք շամպունով։ Ձիթապտղի յուղը խոնավեցնում է մաշկը՝ հեռացնելով թեփը, ամրացնելով մազարմատները։
Կերակրի սոդա։ Մազերը թրջեք, մի փոքր սոդա քսեք մազերին։ Թողեք 15 րոպե, լվացեք տաք ջրով՝ առանց շամպուն օգտագործելու։ Կարող եք նաև սոդան ավելացնել շամպունի մեջ և դրանով լվանալ մազերը։
Եղեսպակ և ռոզմարին։ 1 ճաշի գդալ եղեսպակը խառնեք 1 ճաշի գդալ ռոզմարինի հետ, ավելացրեք 1 բաժակ եռացրած ջուր։ Թողեք թրմվի 20 րոպե։ Քսեք մաքուր գլխամաշկին, թողեք 20-60 րոպե, լվացեք տաք ջրով։