Գիշերը Մոսկվայի փողոցներում ռազմական տեխնիկայի շարժ է նկատվել          Տեսանյութ.Ապոկալիպսիս. ե՞րբ եւ ինչպե՞ս կկործանվի մոլորակը, ինչ վախճան է սպասվում երկիր մոլորակին       Ադրբեջանը պատրաստ է գա՞զ տրամադրել Հայաստանին.Ո՞ւր են ներքաշում Հայաստանը. «Փաստ»    

26 փետ 2018 15:00

Բանակին տո՞ւֆ է հարկավոր․ Արծրուն Հովհաննիսյանի մեկնաբանությունը թեմայի շուրջ

Այսօր ֆեյսբուքյան օգտատեր Artur Danielian-ը բանակի համար տուֆի սալիկներ գնելու նախաձեռնություն է սկսել, շփման գծի դիտարկվող հատվածներում պատ շարելու նպատակով, նշելով, որ անհրաժեշտ է մոտ 20 հազար տուֆի սալիկ, որի հատը իրենք ձեռք են բերում 200 դրամով: Այսինքն՝ ընդհանուր առմամբ անհրաժեշտ է 4 մլն դրամ։

Նույն օգտատերը օրեր առաջ  նախաձեռնել էր նաեւ բանակի համար լվացքի մեքենաներ գնելու ակցիան։
Ներկայացնում ենք այս թեմայի շուրջ armtimes.com-ի հարցազրույցը ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի հետ։

- Պարոն Հովհաննիսյան, ֆեյսբուքով շփման գծի համար տուֆի սալիկներ գնելու դրամահավաքություն է սկսվել, տեղյա՞կ եք եւ ինչպե՞ս կմեկնաբանեք սա։
 
- Տեղյակ չեմ, ես մի անգամ ասել եմ, նորից եմ ասում՝ բանակին օգնելու ցանկացած նախաձեռնության, որը չի հետապնդում այլ նպատակներ, այլ կոնկրետ օգնություն է բանակին, եւ դրանով սեփական փիառ չի արվում եւ այլ հիստերիաներ չի առաջացնում, միանշանակ դրական եմ վերաբերվում։
 
- Տուֆը շփման գծում պատ շարելու համար հարմա՞ր է, թե՞ բեկորներ է թողնում։
 
- Ամեն տեղ չէ, որ կարող է կիրառվել, բայց որոշ տեղերում շատ լավ կիրառվում է։ Տուֆը փափուկ քար է, բազալտ չի, որ շատ բեկոր լինի։
 
- Այսինքն՝ ամեն դեպքում տուֆը օգտակար կլինի՞։
 
- Ամեն դեպքում տուֆը մենք շատ տեղերում օգտագործում ենք։
 
- Իսկ բանակում դրա պակասը կա՞։
 
- Բերեք դրա հատուկ պատասխանը չտամ, բանակում մշտապես ամեն ինչը թարմացնելու կարիքը կա։
 
- Ինչպե՞ս եք վերաբերվում, որ մարդիկ բանակի անվան տակ այսպիսի դրամահավաքություններ են կազմակերպում։
 
- Եթե նորմալ աշխատող մեխանիզմով է արվում, շատ նորմալ եմ վերաբերվում։ Տարիների ընթացքում շատ են եղել նման օրինակներ, որ մարդիկ իրենց համագործակցությամբ, իրենց օգնությամբ շատ են օգնել մեր մարտունակությանը։ Ճիշտ է դուք նաեւ հակառակ օրինակներն ունեք՝ գիտեմ ես, բայց հակառակ օրինակները չեն նշանակում, որ լավ օրինակներ չկան։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր