Տեսանյութ.Կիրանցում գերլարված իրավիճակ է, սև բերետավոտներն ուժի կիրառմամբ փորձում են բացել ճանապարհը          Հյուրանոցի տարածքում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց       Գեոդեզիական չափումների հիման վրա տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն    

26 փետ 2018 19:45

6 հնարք, ու ՆԱ կխենթանա Ձեզ համար

 
Ուզո՞ւմ եք, որ Ձեր սիրելին խենթանա Ձեզ համար։ Իսկ ո՞վ չի ուզում։ Մենք բոլորս էլ ուզում ենք, որ մեր տղամարդիկ մեկ վայրկյան էլ չկարողանան ապրել առանց մեզ։ Բայց տղամարդիկ հաճախ ցույց չեն տալիս իրենց զգացմունքները։ Եվ չնայած մենք ուզում ենք, որ նա անի առաջին քայլը, մենք չենք համբերում ու ինքներս ենք անում որևէ բան։ Այսպիսով, առաջարկում ենք մի քանի հնարք, որ կօգնեն այնպես անել, որ ՆԱ խենթանա Ձեզ համար։
 
Սիրեք Ձեր մարմինը
Ամենից առաջ Դուք պետք է սիրեք ինքներդ Ձեզ։ Ինչ մարմին էլ ունեք, պետք է ընդունեք այն այնպիսին, ինչպիսին կա։ Ոչ մեկը չի արգելում Ձեզ այն կատարելագործելու, մարզասրահ գնալու կամ դիետաներ պահելու, բայց դրա հետ մեկտեղ Դուք պետք է սիրեք Ձեզ, սիրեք Ձեր մարմինը, ինչպիսին էլ այն լինի։

Բանալին ինքնավստահությունն է
Այս օրերում պետք է ինքնավստահ լինել։ Սա նշանակում է՝ պետք է իմանաք Ձեր արժեքը։ Տղամարդու համար չկա ավելի գրավիչ որևէ բան, քան աղջիկը, ով չի վախենում անել առաջին քայլը։
 
Համարձակություն
Իրականում տղամարդուն դուր է գալիս, որ իր ընկերուհին համարձակ է ու կարող է պաշտպանել ինքն իրեն։

Խորամանկություններ
Տղամարդիկ հեշտ են կորցնում հետաքրքրությունը։ Որքան էլ ցավալի է, բայց փաստ է։ Երբեմն պետք է դիմել որոշակի խորամանկությունների՝ նրա ուշադրությունը գրավելու համար։ Ինքներդ ունեցեք Ձեր հնարքները՝ կլինի դա նրան որոշ ժամանակով հեռու պահել կամ փոխել ոճը՝ նրան անակնկալի բերելով, կարևոր չէ։

Գործեք
Ինչպես արդեն նշեցինք, սովորաբար սպասում եք, որ տղամարդիկ անեն առաջին քայլը, բայց ինչո՞ւ Դուք չեք անում դա։ Պետք չէ միշտ ակնկալել, որ նա անի առաջին քայլը։

Տղամարդիկ սիրում են հավատարմություն
Եղեք հավատարիմ։ Այնպես անելը, որ նա խանդի, կարող է զվարճալի լինել, բայց Ձեր ընկերը կգնահատի Ձեր հավատարմությունը։ Եթե հաջորդ անգամ որևէ մեկը քայլ անի դեպի Ձեզ, անմիջապես մերժեք նրան ու հեռու պահեք։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր