Ինչպես կարող են Երևանի իշխանություններն իրենց երկիրն անվտանգ համարել, երբ նրա տարածքի որոշ հատվածներ արդեն օկուպացված են ադրբեջանցիների կողմից          Գեղարքունիքի մարզում հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ և փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ       Պարզվել է վանաձորցի 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը    

24 փետ 2018 19:31

Երեք առասպել ամուսնության մասին, որոնք պետք է բացահայտել մինչեւ հարսանիքը

 Ամուսնության մասին առասպել №1
«Եվ նրանք ապրեցին երկար եւ երջանիկ…»
Հենց դա են մեզ սովորեցնում դիսնեյյան մուլտերը, որոնցով մեծացել է սենտիմենտալ աշխատասեր երիտասարդության նոր սերունդը: Հիշո՞ւմ եք, թե ինչպես է ավարտվում նրանց ամեն հեքիաթը: Հենց այդ ֆրազով: Եվ տղամարդիկ, եւ աղջիկները սկսում են ընտանեկան կյանքն ընկալել որպես հավերժական մեղրամիս: Իսկ ինչպես է իրականում. տղամարդը աշխատանքից հոգնած տուն է գալիս, իսկ կինը չի համբերում, թե երբ է դուրս գալու հասարակություն, բայց, ամեն դեպքում, նրա համար ընթրիք է պատրաստում: 
Խմբագրի կարծիքը. մեր առաջին առասպելի այդ ֆրազն ամբողջ աշխարհին ստիպում է ամուսնությունից ֆենոմենալ եւ հեքիաթային ինչ-որ բան սպասել: Իրականում ամեն ինչ այդքան գեղեցիկ չէ:
Եզրահանգում. ամուսնությունը ծանր աշխատանք է` օրը 24 ժամ եւ շաբաթը 7 օր: Իհարկե, հոգու խորքում դուք երազանք եք փայփայում` գտնել ձեր արքայազնին, որը ձեզ կսիրի այնպիսին, ինչպիսին դուք կաք: Բայց ամուսնության մեջ դուք ստիպված կլինեք հոգ տանել ամուսնուն, ինչպես եւ նա ստիպված կլինի հոգ տանել ձեզ: Այնպես որ, դերերը լիովին հավասարարժեք են:  

Ամուսնության մասին առասպել №2
Կարծում եք, որ ամուսնությունից ձեր եւ ձեր ամուսնու ակնկալիքները լիովին համընկնում են
Ամեն դեպքում, դուք կամ մտածում եք դա կամ էլ անկեղծորեն ուզում եք, որ ամեն ինչ հենց այդպես լինի կամ էլ ամբողջ ուժով ձգտում եք հասնել դրան: Ամուսնանալու որոշում կայացնելուց հետո շատ կարեւոր է հասկանալ, որ այդ պահից դուք հայտնվում եք անիրականանալի (ամենից հաճախ) ակնկալիքների աշխարհում:
Ինչո՞ւ է հենց այդպես. որովհետեւ չի կարելի ինչ-որ բան պահանջել ուրիշ մարդուց: Պահանջել կարելի է բացառապես իրենից: Չէ՞ որ ոչ ոք ոչինչ ձեք պարտք չէ, նույնիսկ նա, ով ձեզ հետ կապված է ամուսնության կապերով: Այդ առասպելի սիրելի ֆրազներն են. «Ես կուզեի…», «Ես մտածում էի…»:
«Իմ ամուսինը իմ երկրորդ կեսը կդառնա, կլրացնի ինձ, եւ մենք մեկ ամբողջություն կլինենք»
Որն է պատճառը. վաղ մանկությունից տղամարդիկ եւ կանայք իրենց համար իդեալական ամուսնություն են պատկերացնում եւ իդեալական ընտանիք` հիմնվելով գրքերի, ֆիլմերի, չափահասների պատմությունների վրա: Եվ ամուսնության պահին զույգից յուրաքանչյուրի մոտ ամուսնական կյանքի որպես այդպիսինի իր տեսլականն է ձեւավորվում: 
Եզրահանգում. ամուսնությունից հետո առաջին տարին ամենածանրն է: Այն ի հայտ է բերում կտրուկ տարաձայնությունները եւ ցույց է տալիս սուր անսպասելիությունները: Յուրաքանչյուրի մոտ չարտահայտված ակնկալիքներ են պահպանվում: Մնում է դժվարությունների լուծման միայն մեկ ուղի. անկեղծորեն խոսել այն մասին, թե կյանքից ինչ եք ուզում ամուսնությունից հետո: Ցանկալի է այդ պահերը քննարկել ամուսնանալուց առաջ: 

Ամուսնության մասին առասպել №3
Դուք, ամենայն հավանականությամբ, առաջնորդվում եք «հակադրություններն իրար ձգում են» ֆրազով, որը հիմնված է երկու հակադիր մասնիկի ֆիզիկական ձգողության վրա: Եվ տվյալ իրավիճակում դուք անկեղծորեն հավատում եք, որ մարդը կլրացնի ձեզ, ձեր դիմանկարին նոր դրական գծեր կավելացնի` արմատախիլ անելով թերությունները:  
Ինչպես է իրականում. ամուսնությունը ինքնակատարելագործման եւ ինքնադաստիարակման միջոց է: Այն ձեզ ստիպում է առաջ գնալ, ավելի լավը դառնալ եւ նոր բարձունքների հասնել: Եվ դուք պետք է ինքներդ հասնեք այդ ամենին` հույսեր չդնելով ձեր երկրորդ կեսի վրա:  
Եզրահանգում. ոչ ամուսնությունը, ոչ մոտ մարդը չեն կարող ձեզ, որպես անհատի, մեկ միասնություն դարձնել:  Վերջ տվեք մտածել «մենք իրար համար ենք ստեղծված» կաղապարով: Դուք չպետք է կախված լինեք ձեր ամուսնուց: Ամուսնական զույգում յուրաքանչյուրն առանձին, ինքնաբավ եւ ինքնուրույն անհատականություն է: Հակառակ դեպքում՝ ձեզ անհրաժեշտ է շտապ պայքարել անլիարժեքության բարդույթի դեմ: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր