Հունվարի 29-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Մաղթում եմ մեզ բոլորիս, որ մոտ ապագայում մեր առյուծ բանակը ձեռք բերի առյուծ ղեկավարներ       Եռաբլուր ենք եկել, մեր խոնարհումը բերենք զnhված մեր զավակների hիշատակին, աղոթելու մեր հայրենիքի խաղաղ ու ապահով կյանքի համար    

08 մար 2018 15:15

Շաքարը թույն է. գիտնականները կոչ են արել հրաժարվել դրա օգտագործումից

Շաքարը թույն է. գիտնականները կոչ են արել հրաժարվել դրա օգտագործումիցԱվստրալիացի գիտնականները, դիետոլոգներն ու բժիշկները համարում են, որ շաքարը կարող է դառնալ թիվ 1 խնդիր մարդու առողջության համար՝ առաջ անցնելով կանցերոգեններից ու աղից:
Ըստ life.ru-ի, շաքար պարունակող մթերքը զգալիորեն նվազեցնում են կյանքի տևողությունը և դժվարությամբ բուժվող տասնյակ հիվանդություններ հարուցում:

Շաքար պարունակող մթերքի սպառման նվազեցնելը, գիտնականների տվյալներով, թույլ կտա ոչ միայն գցել ավելորդ կիլոգրամները, այլև էապես առողջացնել օրգանիզմը՝ շաքարից հրաժարումը մեծամասամբ հանգեցնում է նաև առողջության համար վնասակար քաղցրացուցիչներից հրաժարման: Շաքարից հրաժարումը գիտնականները համեմատում են աննկատելիորեն մարդու առողջությունը վատթարացնող նշանակալի չափերի թունավոր նյութերի օգտագործման հետ:

Գիտնականները համարում են, որ օրական կալորիաների մինչև 35% տոկոսը ժամանակակից մարդը կարող է ստանալ վնասակար մթերքից, որոնց մեծ մասը կարող է արհեստական ծագում ունենալ: Ընդ որում, ռիսկի խմբի մեջ են մտել ոչ ալկոհոլային գազավորված ըմպելիքները, շոկոլադը, յոգուրտները և քաղցրեղենը, որոնց արտադրության մեջ էլ ավելի հաճախ են սկսել օգտագործվել բնական մթերքի փոխարինիչներ:

Միաժամանակ գիտնականները նախազգուշացնում են, որ շաքարից կտրուկ հրաժարումը կարող է բերել օրգանիզմի լուրջ սթրեսի, շփոթության մեջ գցելով տեղի ունեցածի պատճառով: Գիտնականները պարզել են, որ որևէ բանից կտրուկ հրաժարումը և կարծր դիետային անցումը 58% դեպքերում հանգեցնում է ստամոքսի լուրջ խանգարումների: Ընդ որում, բնական կաթի մեջ լակտոզան, ըստ գիտնականների, ամենաանվտանգ ածխաջուրն է և կարող է հանգիստ օգտագործվել սննդի մեջ:

Նաև, ըստ գիտնականների, առողջ սնվելուն անցման ավելի պարզ միջոցը կարող է լինել որոշ մրգերի ու հատապտուղների չափաբաժիններով սննդի մեջ օգտագործելը: Նման մոտեցումը, գիտնականների տվյալներով, թույլ կտա ոչ միայն օրգանիզմում պահպանել սննդարար նյութերի անհրաժեշտ մակարդակը, այլև թույլ տա արագ վերականգել առողջությունը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր