Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը ժամանել է Երևան          Տեսանյութ.Երևանում մեկնարկել է Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը       Սերդար Քըլըչը կժամանի Հայաստան    

04 մայիս 2026 09:20

Սերդար Քըլըչը կժամանի Հայաստան

Սերդար Քըլըչը կժամանի ՀայաստանՄայիսի 5-ից 6-ը անցկացվելիք արտգործնախարարության ամենամյա «Երևանյան երկխոսություն» դիվանագիտական ֆորումին ներկայացուցիչներ են լինելու նաև Թուրքիայից և Ադրբեջանից: Այս մասին փոխանցում է Ազատությունը։

Հարավային Կովկասում խաղաղության թեմայով պանելային քննարկմանը մասնակցելու են Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում Երևանի և Անկարայի ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանն ու Սերդար Քըլըչը։

Քննարկմանը նաև ադրբեջանցի բանախոս է ելույթ ունենալու՝ Թոփչուբաշով կենտրոնի ղեկավար Ռուսիֆ Հուսեյնովը, որը քաղհասարակության այցերի շրջանակում արդեն եղել է Երևանում:

Թուրք և ադրբեջանցի այլ փորձագետներ էլ են հաստատել մասնակցությունը երևանյան ֆորումին: Թուրքիայից Հայաստան է գալու նաև Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության առաջին գլխավոր քարտուղարի տեղակալ Մերվե Կավակչին:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր