Բաքվի գրեթե բոլոր հրապարակումներում կարմիր գծի պես անցնում է մտահոգությունը, որ Հայաստանում հնարավոր չի լինելու փոխել Սահմանադրությունը          ՔՊ-ն զբաղված է քաղաքացու ձայներն ու ԲՀԿ-ի մանդատները գողանալով       ԿԸՀ-ն անվավեր է ճանաչել 2 ընտրական տեղամասի արդյունքները    

15 մար 2018 13:50

Եվրոպայի սառնամանիքները սպառնո՞ւմ են Հայաստանին․մեկնաբանում է Գագիկ Սուրենյան

Եվրոպայի սառնամանիքներն առայժմ Հայաստանին չեն սպառնում: Այս մասին ասաց ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:

«Առաջիկա օրերին կտրուկ եղանակային փոփոխություններ չեն սպասվում: Ինչ վերաբերում է Եվրոպայի սառնամանիքներին, ապա առայժմ մտավախություն չկա, որ դրանք կարող են լինել Հայաստանում»,-ասաց Գագիկ Սուրենյանը:

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ օդի ջերմաստիճանը մարտի 18-20-ը կբարձրանա 5-10 աստիճանով:
Մինչդեռ Մոսկվայում ձյան առատ տեղումները գործնականում կազմալուծել են երթեւեկությունը:

Եվրոպայում ուժեղ քամիները արմատախիլ են արել ծառեր, պոկել են տանիքներ, վնասվել են ավտոմեքենաներ: Կան զոհեր և վիրավորներ:
 
ԱՄՆ-ում ու Կանադայում էլ ձնամրրիկի հետևանքով գրեթե 1 մլն մարդ մնացել է առանց էլեկտրականության: Մոսկվայում ձյան առատ տեղումները գործնականում կազմալուծել են երթեւեկությունը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր