Վրաստանի «օրենքով գողերը» կարող են տեղափոխվել Հայաստան
![](https://mail.hayacq.com/uploads/posts/2018-02/medium/1517652783_vory-v-zakone.jpg)
Ըստ իրավագիտության դոկտոր, իրավաբան Գեորգի Կոյավայի՝ ազգությամբ վրացի օրենքով գողերի որոշ մասը բնակվում են Հունաստանում, մի որոշ հատված՝ Թուրքիայում, և չի բացառվում, որ նրանց մի որոշակի զանգված տեղափոխվի նաև Հայաստան:
«Այս պահին Վրաստանում օրենքով գողերի ազատությունը սպառնալիքի տակ է ամեն րոպե: Նրանց Վրաստանում ձերբակալում են ոչ միայն՝ նրանց այս կամ այն արարքի համար, այլ հաճախ՝ նաև միայն ստատուսի համար, որ կրում են նրանք՝ որպես օրենքով գողեր»,- ասաց նա:
Վրաստանի Քրեական օրենսգիրքն արդեն իսկ սահմանել է 223-րդ հոդվածը, որ վերաբերում է, մասնավորապես, գողերի համայնքին անդամակցությանը և օրենքով գողերին: Այս հոդվածը ներկայացվել է «Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի» գլխում, դեռևս Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի օրոք: Հոդվածի առաջին մասով նախատեսվում է 5-8 տարի ազատազրկում, իսկ երկրորդ մասով՝ ազատազրկում 7-10 տարի ժամկետով: Հետևաբար՝ նրանց միգրացիան Վրաստանից դեպի Հայաստան կարող է տեղի ունենալ նաև այն պատճառով, որ Հայաստանում օրենքով գողերի նկատմամբ նախատեսված նմանօրինակ օրենսդրական պատժիչ միջոցները դեռևս չկան: