Տեսանյութ. Կենտրոնում լարված իրավիճակ է․ Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին տասնյակ ցուցարարների          Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Շիրակի մարզում այրվել են տուն և անասնագոմ    

31 մար 2018 20:00

Ռուսների ետևից գնացող երկրները հայտնվում են դժբախտությունների մեջ

 
Այո, ռուսների ետևից գնացող երկրները հայտնվում են դժբախտությունների մեջ: Ռուսամետությունը Սիրիայում աստիճանաբար հիմնավորվում էր Իսրայելի վտանգով, որի քաղաքական և ռազմական նկրտումներն ընդհանուր առմամբ հովանավորվում էին ԱՄՆ-ի և մյուս արևմտյան տերությունների կողմից: Ռուս-կոմունիստական ԽՍՀՄ-ը յուրահատկորեն գրավում էր հակառակ բևեռը՝ դառնալով Իսրայելի հարևան արաբական երկրների զենքի, զինտեխնիկայի և զինամթերքի հիմնական մատակարարը, միաժամանակ քիչ սքողված կապեր պահպանելով Իսրայելի հետ: Երբ Եգիպտոսը 1972թ. հետո կապերը խզեց ռուս-կոմունիստական կայսրության հետ, կարողացավ ետ բերել Իսրայելի կողմից գրավված 60 հազար քկմ կազմող Սինայի թերակղզին և դադարեցնել իր ռազմական հակամարտությունը Իսրայելի հետ:
Իսկ ահա Սիրիան նույն իրադրության մեջ չուզեց մասնակից դառնալ Քեմփ Դևիդի հաշտարար բանակցություններին և չկարողացավ վերադարձնել իր կորցրած Գոլանի բարձրունքները, որովհետև ամբողջապես հակվել էր ռուսական թելադրանքներին՝ նույնիսկ գնաց այն բանին, որ Միջերկրականի ափին ռուսներին տրամադրեց ռազմածովային հենակետ և ռազմաքաղաքական ներկայության այլևայլ ատրիբուտներ:
Իսկ երբ եկան իրաքյան իրադարձությունները՝ Սադդամ Հուսեյնի իշխանության տապալման, քրդական հարցի ռազմաքաղաքական արծարծման և իսլամական պետության ռազմահաբեկչական գործողությունների ժամանակները՝ Սիրիայի իշխանությունն ամբողջապես հայտնվեց ռուսական արջի գրկում և առ այսօր խեղդվում է այդ գրկախառնությունից ի դեմս՝ երկրի ահռելի ավերվածության և անորոշ ապագայի: Սա միայն մեկ օրինակ է, հիշեք այսպես կոչված սոցիալիստական երկրները, մերձբալթիկյան երկրները, Աֆղանստանը, Սերբիան և այլք, որոնք առ այսօր «յախա են թափում» Ռուսաստանից:
 Երջանիկ Աբգարյան. Ֆեյսբուք:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր