Չտրվել անհիմն խուճապի եւ չկիսվել սադրիչ լուրերով , որոնց արմատները տանում են կա՛մ Բաքու կա՛մ Մոսկվա.Ռուսական սպասարկուները փորձում են ապոկալիպտիկ խուճապ տարածել, գոռալով` «Տավուշը հանձնեցին»          Այլևս այս ճանապարհով երթևեկ չի լինելու.Ադրբեջանին է հանձնվելու սահմանագոտում իշխող բարձունքները, ռիսկերը ոչ թե նվազելու են, այլ՝ աճելու են       Թեև Ֆրանսիայի դիրքորոշումը հայանպաստ է թվում, սակայն ՀՀ-ի հետ հարաբերություններում Փարիզն առաջնորդվում է Եվրոպայի անվտանգությամբ. Ի՞նչն է անհանգստացնում Ֆրանսիային    

03 հոկ 2020 17:00

Խորամանկ Իսրայելը կսկսի այս պղտոր ջրում ձուկ որսալ. ինչու է Իսրայելը սկսել ակտիվ դեր խաղալ ԼՂ հակամարտությունում

Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում Հայաստանի և Ադրբեջանի միջև ծավալվող հակամարտությունը գնալով ավելի միջազգային բնույթ է ստանում. Ռուսաստանից և Թուրքիայից զատ, որոնք կանգնած են Երևանի և Բաքվի մեջքին, հակամարտությունում սկսել է ակտիվ դեր խաղալ նաև Իսրայելը, գրում է Репортер կայք՝ փորձելով հասկանալ՝ ինչի՞ է ցանկանում հասնել Թել Ավիվն Անդրկովկասում:

Հոդվածագիր Սերգեյ Մարժեցկին հիշեցնում է, որ Իսրայելը Բաքվի զենքի գլխավոր մատակարարներից է, երկու երկրները սերտ կապված են էներգետիկ ոլորտի համագործակցությամբ: Նա նկատում է, որ Երևանում հստակ տեսնում են իսրայելական կողմի վարած բազմաքայլ քաղաքական խաղը, որը չի բխում Հայաստանի շահերից:

Փորձելով բացատրել Իսրայելի՝ ԼՂ հակամարտությանն ակտիվ դեր ունենալու փորձերը՝ հեղինակը ներկայացնում է երեք հիմնական պատճառ:

«Առաջին՝ ամրապնդելով Բաքվի դիրքերը՝ Թել Ավիվն ընդդիմություն է ստեղծում իր համար թշնամական պետության՝ Իրանի նկատմամբ: Վերջինս ընդհանուր սահման ունի Ադրբեջանի հետ: Կա կարծիք, որ ամերիկացիները և իսրայելցիներն Ադրբեջանի տարածքը բավական լուրջ դիտարկել են որպես Թեհրանի դեմ պատերազմի հավանական պլացդարմներից մեկը:

Երկրորդ՝ ԼՂ-ն գտնվում է իրանական սահմանից ոչ հեռու: Հիմա հակամարտության գոտի են տեղափոխվում սիրիայից բերված ահաբեկիչները, որոնք պետք է կռվեն ընդդեմ Հայաստանի: Ռազմական գործողությունների ավարտից հետո նրանք կարող են մնալ ու մշտական լարվածության կենտրոն ստեղծել ոչ միայն Երևանի, այլև Թեհրանի համար:

Երրորդ՝ դժվար չէ չնկատել, որ Թել Ավիվը ջուր է լցնում Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի միջև հավանական հակամարտության ջրաղացին»,-գրում է հոդվածագիրը և որպես ասվածի ապացույց ներկայացնում Իսրայելի պաշտպանության նախկին նախարար, նախկին արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանի հետևյալ հայտարարությունը.«Ադրբեջանը գտնվում է երեք կայսրությունների (Պարսկական, Օսմանյան և Ռուսական) խաչմերուկում»:

Հեղինակի կարծիքով՝ ԼՂ հակամարտությունում աջակցելով Ադրբեջանին՝ Իսրայելը փորձում է բախման մեջ գցել նախկին երեք կայսրությունները, որոնք բավական ռևանշիստական տրամադրություն ունեն մեկը մյուսի նկատմամբ:

«Իսկ դրանից հետո խորամանկ Իսրայելը կսկսի այս պղտոր ջրում ձուկ որսալ: Դժվար չէ չնկատել, որ  Թել Ավիվը վերջին շրջանում ԱՄՆ-ի աջակցությամբ կարողացել է զարմանալիորեն արագ դիվանագիտական կապեր հաստատել մի շարք արաբական հարևան պետությունների հետ՝ ապահովելով իր թիկունքի անվտանգությունը: Գնալով ավելի ակնհայտ է ուրվագծվում տարածաշրջանային նոր մեծ պատերազմի հավանականությունը»,-եզրափակում է հեղինակը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր