«էս էլ ու վերջ», վերջ չկա,հաջորդ «կայարանը» Ազատամուտ և Կայան գյուղերն են, հետո՝ Տիգրանաշենը, հետո...          Սադրանքների չտրվել, մենք հիմա մեր պաշտպանական պլանները հո չե՞նք փռելու սեղանին, տեսախցիկների առաջ ցույց տանք       Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը, այսպիսով՝ ովքեր են փորձում պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը    

27 ապր 2018 11:00

Կարեն Կարապետյանն ու Սերժ Սարգսյանը ինչ հարցեր են քննարկել առանձնատանը. Մանրամասներ. «Ժողովուրդ»

Կարեն Կարապետյանն ու Սերժ Սարգսյանը ինչ հարցեր են քննարկել առանձնատանը. Մանրամասներ. «Ժողովուրդ»«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ վարչապետի պաշտոնակատար, ՀՀԿ առաջին փոխնախագահ Կարեն Կարապետյանը երեկ մոտ հինգ ժամ անցկացրել է Սերժ Սարգսյանի առանձնատանը: Քննարկման հիմնական թեման եղել է մայիսի 1-ին ԱԺ արտահերթ նիստում վարչապետի ընտրության հարցը, թե ինչպես անեն, որ ՀՀԿ-ից որևէ մեկը չնպաստի ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալուն, այլ ընտրի Կ. Կարապետյանին:
ՀՀԿ-ում այս օրերին տիրող տրամադրությունները հիմք են տալիս ենթադրելու, որ դեռևս իշխանության ղեկին գտնվող խորհրդարանական խմբակցության ներսում այնքան էլ միահամուռ չեն Կ. Կարապետյանին աջակցելու հարցում: Չի բացառվում, որ ՀՀԿ-ն վերջին պահին պարզապես ձախողի այդ ընտրությունները, որպեսզի որևէ մեկը չընտրվի վարչապետ, և արտահերթ ընտրությունների գնան՝ մնալով իշխանության ղեկին: Թեև ՀՀԿ-ում այլևս չեն կարող նախկինի նման օգտագործել լծակները:
Հույս ունեն՝ երեկվանից սոցիալական ցանցերում ընդդիմության դեմ սանձազերծած զրպարտչական բնույթի քարոզչական հարձակումով ինչ-որ արդյունքի հասնել: Բայց սա էլ վաղուց սպառված միջոց է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր