Առեղծվածային դեպք՝ Երևանում. հյուրասենյակում՝ բազմոցին, հայտնաբերել են 17-ամյա աշակերտի դին          «Մեկ մարդու հույսին» մնալու մարտավարությամբ և «հրաշքներ» սպասումով՝թուլացրեցինք Բագրատ Սրբազանի թիկունքը՝ նրան դարձնելով անհայրենիք շակալների թիրախ       Բաքուն փորձում է խորամանկել.Ադրբեջանի սահմանադրությունը չի ճանաչում հետխորհրդային սահմանները    

18 մայիս 2018 18:37

Մայիսի 20-ից հանրապետության ողջ տարածքում անձրևները կվերսկսվեն. Գագիկ Սուրենյան

«Վերջին 2 օրերին գործող ցիկլոնը կորցրել է իր ուժը և հանրապետության տարածքում տեղացող անձրևները հիմնականում ընդգրկում են Հայաստանի հյուսիսային և լեռնային շրջանները։ Մայիսի 18-19-ին այդ իրավիճակը կպահպանվի, կեսօրից հետո անձրև և ամպրոպ կանխատեսվում է հիմնականում հյուսիսային մարզերում, Շիրակում, Լոռիում, Տավուշում, Արագածոտնում, Կոտայքում և Գեղարքունիքում։ Մայիսի 20-ից սկսած՝ Հայաստանին Սև ծովի շրջաններից մոտենում է հերթական ակտիվ ցիկլոնը, որը մեր տարածաշրջանում կգործի մինչև մայիսի 25-ը ներառյալ։
Մայիսի 20-25-ը ընկած ժամանակահատվածում կեսօրից հետո հանրապետության բոլոր մարզերում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպների ժամանակ քամու ուժգնացում՝ 15-20մ/վրկ արագությամբ։ Նշված օրերին հանրապետության առանձին շրջաններում կտեղա նաև կարկուտ։ Օդի ջերմաստիճանը մայիսի 18-19-ին կբարձրանա մոտ 3-4 աստիճանով, իսկ մայիսի 20-22-ին նույնքանով կնվազի, այնուհետև կմնա անփոփոխ»,-այս մասին SHAMSHYAN.com-ին հայտնեց ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր