Ֆրանսիայի դեղատներում պահպանակները հունվարի 1-ից կլինեն ձրի 18-25 տարեկան անձանց համար          Ալիևը հասկացել է, որ «Զանգեզուրի միջանցքի» բացման հնարավորություն չկա, իսկ եթե լեզուն շատ երկարացնի, պետք է իր տեղը ցույց տալ       Միջադեպից հետո ադրբեջանական ավտոշարասյունը կրկին գյուղով անցել է, խելոք անցել են, հավանաբար դաս է եղել հայ երիտասարդների պահվածքը    

22 մայիս 2018 19:45

ՀՀ-ում ամենաբարձր վարձատրվող պաշտոնյան ՀՀ նախագահն է. որքան աշխատավարձ են ստանում պաշտոնյաները

Հայաստանի հանրապետությունում ամենաբարձր վարձատրվող պաշտոնյան ՀՀ նախագահն է: Նրա ամսական աշխատավարձը կազմում է 1 մլն 322 հզր 800 դրամ:
Tert.am-ը «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի հիման վրա հաշվարկել է, թե որքան է կազմում ՀՀ-ում բարձրաստիճան պաշտոնատար անձանց աշխատավարձերը:
ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձը սահմանվում է «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքով: Պետական պաշտոն զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի չափը սահմանվում է յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի մասին ՀՀ օրենքով: «2018 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքին` պետական պաշտոն զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի չափը կազմում է 66,140 ՀՀ դրամ: «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի՝ ՀՀ նախագահի աշխատավարձի դրույքաչափի հաշվարկման գործակիցը սահմանվել է 20.00 :
ՀՀ-ում ամենաբարձր վարձատրվող երկրորդ պաշտոնյան ՀՀ վարչապետն է, ում աշխատավարձի դրույքաչափի հաշվարկման գործակիցը սահմանվել 19: Այսինքն, ՀՀ վարչապետի ամսական աշխատավարձը կազմում է 1 մլն 256 հզր 660 դրամ:
Ամենաբարձր վարձատրվող երրորդ պաշտոնյան ՀՀ Ազգային ժողովի նախագահն է, ում դրույքաչափի հաշվարկման գործակիցը սահմանվել է 18: Այսինքն` ՀՀ ԱԺ նախագահն ամսական ստանում է 1 մլն 190 հզր 520 դրամ:
Սահմանադրական դատարանի նախագահը, Բարձրագույն դատական խորհրդի նախագահն ու առաջին փոխվարչապետը ստանում են նույն չափի աշխատավարձ: Նրանց դրույքաչափերի հաշվարկման գործակիցը սահմանվել է 16, ամսական աշխատավարձը կազմում է 1 մլն 58 հզր 240 դրամ:
Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի ու փոխվարչապետների դրույքաչափի հաշվարկման գործակիցը սահմանվել է 15,50, ամսական աշխատավարձը կազմում է 1 մլն 25 հզր 170 դրամ:
Մարդու իրավունքների պաշտպանի, Գլխավոր դատախազի, Վճռաբեկ դատարանի նախագահի, Հաշվեքննիչ պալատի նախագահի դրույքաչափերի համար սահմանվել է նույն գործակիցը՝ 15, նրանց աշխատավարձը կազմում է 992 հզր 100 դրամ:
Ազգային ժողովի նախագահի տեղակալի աշխատավարձը կազմում է 925 հզր 960 դրամ:
Վճռաբեկ դատարանի պալատի նախագահն ու Ազգային ժողովի մշտական հանձնաժողովի նախագահը, վարչապետի աշխատակազմի ղեկավարը, Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարն ունեն դրույքաչափի հաշվարկման նույն գործակիցը՝ 12, հետևաբար նրանք ստանում են 793 հզր 680 դրամ:
Նախարարները, Ազգային անվտանգության ծառայության տնօրենը, Ոստիկանության պետը, Պետական եկամուտների կոմիտեի նախագահը, Պետական վերահսկողության ծառայության ղեկավարը, ԶՈՒ գլխավոր շտաբի պետը, ՍԴ դատավորը, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահը, Հատուկ քննչական ծառայության պետը, Բարձրագույն դատական խորհրդի անդամը, Քննչական կոմիտեի նախագահը ամսական ստանում են 793 հզր 680 դրամ, նրանց աշխատավարձի հաշվարկման գործակիցը սահմանված է 12:
ԱԺ պատգամավորը, մարզպետը, Քրեակատարողական ծառայության պետը, Փրկարար ծառայության տնօրենը, Ոստիկանության պետի առաջին տեղակալը, Վարչական և Առաջին ատյանի դատարանների դատավորները ստանում են 661 հզր 400 դրամ, դրույքաչափի հաշվարկման գործակիցը 10-ն է:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր