Եռաբլուր ենք եկել, մեր խոնարհումը բերենք զnhված մեր զավակների hիշատակին, աղոթելու մեր հայրենիքի խաղաղ ու ապահով կյանքի համար          Հայկական բանակն այն կառույցն է, որը պատշաճ ուշադրության պայմաններում առաջինը կարող է շտկել իր ողնաշարը ու վերականգնվել       Պետք է պատրաստ լինենք մեր պետական սահմանները պահելու, արտաքին քաղաքականությունն էլ հոյակապ գնում է, բերեք չբզբզանք    

04 հուլ 2018 16:00

Ո՞ւր են կորել 1200 տեսախցիկները նախորդ ԱԺ ընտրություններից հետո

2017 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ բոլոր ընտրական տեղամասերում եղած տեսախցիկները ոչ մի տեղ չեն կորել, դրանք կառավարության բալանսում են: Այս մասին, այսօր՝ հուլիսի 4-ին, Ընտրական օրենսգրքի շուրջ ձևավորված ԱԺ աշխատանքային խմբի առաջին նիստի ժամանակ նշեց ՀՀԿ ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը:

«Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը նշեց, որ այդ տեսախցիկները ԿԸՀ-ում չեն, այդ դեպքում որտեղ են, ինչին Դավիթ Հարությունյանը պատասխանեց, որ դրանք երբեք էլ ԿԸՀ-ում չեն եղել. «Այդ 1200 տեսախցիկները ոչ ոք տուն չի տարել: Դրանք եղել են կառավարության բալանսում և կառավարությունն իր որոշումով տվել է տարբեր մարմինների: Հիմա կամ թող նորը գնի, կամ հետ հավաքի: Օրինակ տվել է ՔԿՎ-ին»:

Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանն էլ նշեց. «Խորհուրդ չեմ տալիս ՊՆ-ից հետ հավաքել, ավելի լավ է նորը գնել: Քանի որ դրանք մեր բալանսում էին ու շատ արագ զարգանում է տեխնիկան, և հաջորդ ընտրությունների ժամանակ 5 տարի հետո դրանք կարող էին հին լինել, կառավարությունը որոշել է բաց որոշմամբ բաշխել դրանք ըստ պետական մարմինների»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր