Տեսանյութ. Արթուր Վանեցյանի մասին եմ խոսում, ինչո՞ւ նրա գաղտնի ձայնագրությունը լրիվ չեն հրապարակել. Հիմա այդ մարդիկ հայրենիքի մասի՞ն են մտածում          Տեսանյութ.Ծաղկավան գյուղի ներքևի հատվածում շարժ է նկատվում․ ադրբեջանցի զինվորները հիմա այս պահին Կիրանց գյուղի մատույցներում են       Եթե կասեցնենք սահմանազատումը, սկսվելու է պատերազմ.Սահմանազատումը Տավուշից ենք սկսել պատերազմը բացառելու համար    

06 հուլ 2018 09:46

«Ժողովուրդ». Համլետ Ամիրխանյանի` ինքնասպանությունից առաջ գրված նամակը. գործարարն անուններ է տալիս

«Ժողովուրդ». Համլետ Ամիրխանյանի` ինքնասպանությունից առաջ գրված նամակը. գործարարն անուններ է տալիս2015 թվականի փետրվարի 16-ին իր առանձնատանը ինքնասպան էր եղել «Լեւոն Ամիրխանյան ՍՊԸ»-ի սեփականատեր 61-ամյա Համլետ Ամիրխանյանը: Իրեն կրակելուց առաջ գործարարը մի նամակ է գրել և դրել ծրարի մեջ: Ավելի ուշ, մինչեւ ննջասենյակ բարձրանալը, ծրարը փոխանցել է իր տան աշխատակիցներին եւ խնդրել է, որ այն իր՝ չլինելու դեպքում հանձնեն բարեկամներին կամ փաստաբանին: Ըստ երեւույթին, գործարար Համլետ Ամիրխանյանի հարազատները չեն պատկերացրել, թե ինչ նամակի մասին է խոսքը կամ, առհասարակ, ինչ նկատի ուներ գործարարը՝ ասելով «իմ չլինելու դեպքում»: Այս ամենից հետո, ուշ երեկոյան, տանը հնչել է մեկ կրակոցի ձայն, որիցհետո գործարարին գտել էին ինքնասպան եղած: Եվ այսպես,«Ժողովուրդ» օրաթերթի ձեռքում է հայտնվել ինքնասպան եղած գործարարի նամակն ամբողջությամբ՝ ռուսերենից թարգմանված: «Ես հայտնվել եմ «հրեշի» ազդեցության տակ «Նրանք սարսափելի մարդիկ են, այսինքն մարդ չեն, նրանք պատրաստ են ամեն ինչ վերցնել, ինչը դու վաստակել ես սեփական քրտինքով: Սկզբում խոստացան իրենց պաշտպանությունը, նրանք շատ վարպետորեն ինձնից ,գնեցինե «Յուքոմ»-ի գրասենյակի և «Մեգասպորտ» խանութի տակ 5 հարկ տարածք ցածր գներով, այսինքն, ինչպես իրենք ցանկացան, գինն իրենք որոշեցին: Ես այդ գործարքի արդյունքում կորցրեցի ամեն ինչ, ինչպետք է վաստակեի 2 շենքի կառուցման ծրագրում՝ Սայաթ-Նովա 40 և Սայաթ-Նովա 40/1 հասցեներում»:
Ամբողջական նամակը կարող եք ընթերցել «Ժողովուրդ» օրաթերթի  համարում։



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր