10-15 տարվա ազատազրկում անօրինական միգրացիայի կազմակերպման դեպքում. Պետդումա          Տեսանյութ.Երևանի կենտրոնում լարված իրավիճակ է.փողոցներ են փակել       Պետք է զգույշ լինել.Ամենաուժեղ մագնիսական փոթորիկը, որը կհարվածի Երկրին, կլինի այսօր    

25 հուլ 2018 13:10

Ռուսաստանը կոշտ կարտահայտվի Վրաստանում անցկացվելիք ՆԱՏՕ-ի զորավարժություններին Հայաստանի մասնակցությանը.ո՞րն է պատճառը

Ռուսաստանը կոշտ կարտահայտվի Վրաստանում անցկացվելիք ՆԱՏՕ-ի զորավարժություններին Հայաստանի մասնակցությանը.ո՞րն է պատճառը«Հայաստանում սկսել են աշ­խուժորեն քննարկել Վրաստանում օգոստոսի սկզբին տեղի ունենալիք ՆԱՏՕ-ի զորավարժու­թյանը Հայաստանի մասնակ­ցության հարցը: Վրաստանի ՊՆ-ն հայտարարել է, որ Հայաստանը մասնակիցների թվում է:

Հայաստանը դեռևս չի տալիս որոշակի պատասխան մաս­նակցության վերաբերյալ հար­ցին: Գրեթե կասկած չկա, որ Հա­յաստանի մասնակցության հարցում, այսպես ասած, միակ խնդիրը կարող է լինել Ռուսաս­տանը, հակառակ պարագայում դժվար է պատկերացնել այլ պատճառ, թե Երևանն ինչու պետք է անորոշություն ունենար այդ հարցում: Մենք դեռ չգի­տենք իհարկե՝ ինչպիսին կլինի որոշումը, սակայն անկասկած է, որ խնդիրը հենց այդտեղ է, և այդ ուղղությամբ է, որ Երևանը հայացք է նետելու վերջնական որոշումից առաջ:

Ռուսաստանը մշտապես կոշտ է արտահայտվում Վրաստանում ՆԱՏՕ-ի ներկայության կապակ­ցությամբ: Սա հասկանալի է, Մոսկվան չի ուզում դաշինքը տեսնել իր անմիջական կենսա­կան շահերի տիրույթում: Բայց դա արդեն իրողություն է, և ակն­հայտ է, որ Մոսկվան այդ հար­ցում այլևս ոչինչ անել չի կարող: Հարցը տվյալ դեպքում այն է, թե ինչ կարող է անել կամ ինչ կցան­կանա անել ՆԱՏՕ-ն: Այստեղ դաշինքն ակնհայտորեն ձգտում է չսրել իրավիճակը և չգնալ ՌԴ- ի հետ կոնֆլիկտի՝ համարելով, որ վերջին հաշվով, ինքը Վրաստանում արդեն ներկա է, և այդ ներկայությունը թեև ֆորմալ դաշինքային չէ, այլ գործընկերային, այդուհանդերձ դե ֆակտո Վրաստանը վաղուց է ՆԱՏՕ-ի անվ­տանգության հովանոցի ներքո: Ահա ելնելով այդ իրողությունից՝ դաշինքը ձգտում է ավելորդ խնդիրներ չառաջացնել Ռուսաստանին գրգռելու մասով և գնալ փոխզիջման՝ չշտապելով անդամակցության հարցում: Այստեղ կարող ենք կանգ առ­նել և դիտարկել կամ պրոյեկտել իրավիճակը Հայաստանի մա­սով: Այն, որ Երևանի համար ՆԱՏՕ-ի ֆորմատներին մաս­նակցությունն ու գործընկերու­թյունը հիմնարար նշանակու­թյան ռազմաքաղաքական անհ­րաժեշտություն է, ենթակա չէ քննարկման: Միևնույն ժամա­նակ, թերևս քննարկման ենթա­կա չէ և այն, որ Հայաստանին պետք չէ Ռուսաստանի հետ որևէ լարվածություն ու կոնֆլիկտա­յին վիճակ, եթե դա չի առնչվում կենսական պետական ու ազգա­յին շահին և անվտանգությանը: Իսկ ասել, որ Վրաստանում ՆԱ­ՏՕ-ի զորավարժությանը Հա­յաստանի մասնակցությունն այդպիսի հարց է, մեղմ ասած, կլինի չափազանցություն, որովհետև Հայաստան-ՆԱՏՕ հարա­բերությունը գործնականում ունի շատ ավելի կարևոր հենքեր և ուղղություններ, որոնք գուցե հնչեղ չեն, այսպես ասած, մի­ջազգային լրահոսի մասով, սա­կայն շատ ավելին են իրենց էֆեկտիվության ներուժով:

Եվ ուրեմն՝ Հայաստանի ու ՆԱՏՕ-ի խնդիրը պետք է լինի հենց այդ ուղղությունները փայփայելը և դրանք ավելորդ ռիսկերից զերծ պահելը: Իսկ հաշվի առնե­լով այն, որ Հայաստանի նոր իշ­խանության պարագայում բազ­մաթիվ են տարբեր շահառու խմբերի փորձերը առաջացնել սրում, լարում ՌԴ-ի և Հայաս­տանի նոր կառավարության, Պուտինի և Փաշինյանի միջև՝ բարեբախտաբար, առայժմ թե­րևս հիմնականում անհաջող, ըստ երևույթին անհրաժեշտ է ճիշտ գնահատել իրավիճակն ու ՆԱՏՕ-Հայաստան հարաբերությունն իր ամբողջականությամբ չդարձնել մեկ զորավարժության գերի, եթե Երևանին չհաջողվի բնականոն աշխատանքային գործընթացում չեզոքացնել Ռուսաստանից հնարավոր դժգոհությունը կան այն մանիպուլյացիոն ալիքը, որն անկասկած հետևելու է մասնակցության որոշման դեպքում­»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր