Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ          Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք       Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս    

27 հուլ 2018 12:17

Քոչարյանն անուններ է տվել. պետք է պատժվեն նաև նրանք

Քոչարյանն անուններ է տվել. պետք է պատժվեն նաև նրանքԵրեկվա «Երկիր Մեդիա»-ի հարցազրույցի մի քանի դրվագներում Քոչարյանն ակնհայտորեն փորձել է պատասխանատվությունը վերահասցեագրել Սերժ Սարգսյանի ուղղությամբ։
Այսպես՝ երկրորդ նախագահը նշել է, որ արտակարգ դրություն մտցնելուց առաջ ինքը պետք է խորհրդակցեր ԱԺ նախագահի ու վարչապետի, այսինքն՝ Տիգրան Թորոսյանի և Սերժ Սարգսյանի հետ, ինչը արել է։
Քոչարյանը նաև հիշատակել է Ազգային Ժողովի պատգամավորներին` նշելով, որ արտակարգ դրությունը հենց ԱԺ քվեարկությամբ է կայնքի կոչվել:

Փաստորեն Ռոբերտ Քոչարյանը հասկանալով իր օրհասական վիճակը և իրավիճակի հնարավոր զարգացումները հայտարարում է, որ մինչ իրեն հասնելը պետք է պատժվեն ԿԸՀ անդամները և ԱԺ պատգամավորները, որոնք կողմ են քվեարկել արտակարգ դրություն հայտարարելու նախագծին:


Չգիտես ինչու, Ռոբերտ Քոչարյանը տվել է նաև ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի անունը։
«Թող բռնեն նրան, ով թույլ չի տվել: Ես ապրիլի 9-ից իշխանության չեմ եղել, և իմ հարաբերությունները իշխանությունների հետ հետագայում լարված են եղել, ես քննադատել եմ նրանց մի շարք հարցերում, հայտնել եմ իմ անհամաձայնությունը, ես պրոցեսի վրա ազդելու հնարավորություն չեմ ունեցել»,- մանրամասնել է Ռոբերտ Քոչարյանը:
Նա նշել է, որ Լևոն Տեր-Պետրոսյանը 2008-ի նախագահական ընտրություններից դեռ երկու շաբաթ առաջ էր հայտարարում, որ ընտրվել է.
«Ես՝ իբրև գործող նախագահ, սահմանադրական կարգի կրողն էի, երաշխավորողը և ես ինքս ինձ տապալե՞լ եմ ինչ-որ տարօրինակ ձևով, և այդ տապալմանը մասնակցել է բանակի վերնախավը: Սահմանադրական կարգի նկատմամբ ոտնձգությունն արվել է հենց ընդդիմության կողմից, Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից: Իրենք են չընտրված 21.5 տոկոսով հայտարարել, որ արդեն ընտրվել են և պետք է կազմալուծեն պետական համակարգը:
Թե սահմանադրական ի՞նչ կարգ ենք մենք տապալել… ուղղակի մարդ հիվանդ երևակայություն պետք է ունենա, որ ենթադրի, որ սա հնարավոր մի բան է: Իրավական սյուրռեալիզմի տպավորություն է թողնում այս ամենը»,- ասել է Քոչարյանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր