Խոշոր վթար Կոտայքի մարզում, «Lexus»-ը բախվել է մի քանի ծառի, հղի կին է տեղափոխվել հիվանդանոց          Մոսկվան և Վաշինգտոնը քրտնաջան աշխատում են խաղաղության համար       Երբ Սերժ Սարգսյանը մեր մասին վատ բան է ասում, մեր վարկանիշը բարձրանում է    

19 սեպ 2018 18:06

Ռոբերտ Քոչարյանը՝ իրեն և Սերժ Սարգսյանին «քաղաքական դիակ» անվանելու մասին

Ռուսական «Коммерсант» պարբերականին տված հարցազրույցում ՀՀ երկրորդ նախագահն անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը «քաղաքական դիակներ են»։
«Այդ դեպքում ինչո՞ւ է նա՝ պարոն Փաշինյանը, այդքան անհանգստացած։ Նրա բոլոր հանրահավաքները կիսով չափ նվիրված են իմ թեմային։ Որտեղի՞ց այդպիսի անհանգստություն, եթե ի դեմս Քոչարյանի՝ քաղաքական գործոն չկա։ Ի՞նչ է կատարվում»,- նշել է երկրորդ նախագահը։
Ինքը՝ Քոչարյանը, պատասխանել է իր առաջադրած հարցին։ Խնդիրն այն է, որ կառավարությունը, ըստ երկրորդ նախագահի, հիշում է Քոչարյանի գրանցած հաջողությունները նախագահության տարիներին, և գիտի, որ Քոչարյանը նույնը կարող է կրկնել։
«Ի՞նչ ենք մենք այսօր ստացել՝ հասարակության բաժանում սևերի և սպիտակների։ Ահաբեկել ենք ոչ միայն ներսի, այլև դրսի ներդրողներին։ Բազային սննդամթերքի գների կտրուկ բարձրացում, հասկանալի տնտեսական քաղաքականության լիակատար բացակայություն։ Ոչ ոք չգիտի, թե ինչ կա կառավարության այս նոր անդամների գլխում։ Դա նշանակում է անորոշություն, իսկ փողերը փախչում են անորոշությունից»,- նշել է երկրորդ նախագահը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր