Տեսանյութ. Կենտրոնում լարված իրավիճակ է․ Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին տասնյակ ցուցարարների          Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Շիրակի մարզում այրվել են տուն և անասնագոմ    

01 օգոս 2018 16:05

Ծեծկռտուք՝ Երևանում. կասկածյալը ԱԺ պատգամավորի որդին է

Ծեծկռտուք՝ Երևանում. կասկածյալը ԱԺ պատգամավորի որդին էSHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում հուլիսի 30-ին Երևանում տեղի ունեցած վիճաբանություն-ծեծկռտուքի փաստով։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը, ժամը 20։00-ի սահմաններում ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել Երևանի բնակիչ՝ 34-ամյա Արտակ Վարաժյանից, ով հայտնել է, որ Կիևյան փողոցի 1-ին նրբանցում իր հետ վիճաբանել է մի քաղաքացի, ով ձեռքերով ու ոտքերով հարվածել է իր մարմնի տարբեր մասերին, ինչի հետևանքով ինքը ստացել է մարմնական վնասվածքներ, իսկ դրանից հետո այդ քաղաքացին դիտավորյալ կոտրել և վնասել է իր վարած Opel մակնիշի 35 ՏC 656 համարանիշի ավտոմեքենայի կողային հայելիներն ու դուռը։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Արաբկիրի ոստիկանները պարզել են, որ Ա. Վարաժյանի հայտնած անձը Ազգային ժողովի պատգամավոր Տաճատ Վարդապետյանի տղան է՝ Երևանի Բաղրամյան պողոտայի բնակիչ, 23-ամյա Ասքանազ Վարդապետյանը։
Ոստիկանների ձեռնարկած գործողությունների շնորհիվ Ա. Վարդապետյանը ներկայացել է ոստիկանության Արաբկիրի բաժին։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր