Մայիսի 19-ին, ժամը 12 00 «Հայացք» մամուլի ակումբի հյուրերն են          Եթե Սյունիքին վտանգ սպառնա, ապա Իրանը զորք կուղարկի Հայաստան, պարսիկները ոչ ոքի չեն հարցնի       Եվրոպական խորհրդարանում հայ գերիների հարցի քննարկմանն դեմ Ադրբեջանը լոբբիստական գործունեություն է ծավալում    

29 օգոս 2018 09:46

Դիմակավորված և ինքնաձիգերով զինված անձինք ներխուժել են վճռաբեկ դատարանի նախկին նախագահի տան տարածք. մեկ անձ ձերբակալվել է.տեսանյութ

Դիմակավորված և ինքնաձիգերով զինված անձինք ներխուժել են վճռաբեկ դատարանի նախկին նախագահի տան տարածք. մեկ անձ ձերբակալվել է.տեսանյութ2018 թվականի օգոստոսի 28-ին՝ ժամը 22-ի սահմաններում, դիմակավորված և ինքնաձիգերով զինված երեք անձ մուտք են գործել Ձորաղբյուրում գտնվող՝ ՀՀ վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանի առանձնատան տարածք, որի ժամանակ տանն են եղել Արման Մկրտումյանը և նրա ընտանիքի անդամները։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը:
«Անվտանգության տեսախցիկների միջոցով նկատելով նրանց՝ Արման Մկրտումյանը և նրա որդին դուրս են եկել բակ։
Նախնական տվյալներով՝ զինված անձանց կողմից ինքնաձիգից արձակվել են անկանոն կրակոցներ։
Ենթադրյալ հանցագործություն կատարած անձանցից մեկը վնասազերծվել է և ձերբակալվել։
ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ավազակային հարձակման և զենք, ռազմամթերք ապօրինի ձեռք բերելու ու պահելու դեպքի առթիվ»,- գրլ է Սոնա Տռուզյանը։


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր