Տեսանյութ.Խավարման կարգ` ի հիշատակ Քրիստոսի մատնության և չարչարանքների          Մարտի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը       Տեսանյութ.Ավագ Հինգշաբթի՝ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատում, Խորհրդավոր ընթրիք    

02 հոկ 2018 10:03

«Ժողովուրդ».Հրահանգ կա՝ հանցավոր խմբերի կամ խմբավորումների հիմնական կազմակերպիչներին ազատ չարձակել

«Ժողովուրդ».Հրահանգ կա՝ հանցավոր խմբերի կամ խմբավորումների հիմնական կազմակերպիչներին ազատ չարձակել«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նախորդ իշխանությունների օրոք իրավապահների կողմից բացահայտված «հանցավոր խմբերի» պարագլուխները շարունակում են մնալ կալանքի տակ: Տեղեկություններ կան, որ կա ներքին որոշում. հանցավոր խմբերի կամ խմբավորումների հիմնական կազմակերպիչներին ազատ չարձակել:

Օրինակ` Նորք Մարաշի «բանդայի» գործով պարագլուխ Արթուր Վարդանյանը դեռ շարունակում է մնալ կալանքի տակ: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` դատական համակարգն ուսումասիրել է նաեւ Վարդանյանի մեղադրանքը եւ որոշել է ազատ չարձակել նրան: Ըստ ամենայնի, տարածված լուրերը, թե «ներքին հրահանգ» կա պարագլուխներին պահել կալանքի տակ, այնքան էլ իրականությունից հեռու չեն»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր