Տեսանյութ.Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ոստիկանության գործողությունների արդյունքում ուշագնաց եղավ          Տեսանյութ.Գեղարքունիքի մարզի բնակիչները փակել են Մարտունի-Երևան ավտոճանապարհը       Պետք է զգույշ լինել.Ամենաուժեղ մագնիսական փոթորիկը, որը կհարվածի Երկրին, կլինի այսօր    

08 հոկ 2018 13:40

Քաղաքական ուժերը պետք է շատ ավելի պարզ խոսեն՝ ասելով՝ պատրաստվում են վարչապետի թեկնածու առաջադրե՞լ, թե՞ ոչ

Քաղաքական ուժերը պետք է շատ ավելի պարզ խոսեն՝ ասելով՝ պատրաստվում են վարչապետի թեկնածու առաջադրե՞լ, թե՞ ոչԽորհրդարանական ճեպազրույցների ժամին «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը, անդրադառնալով ՀՅԴ-ի այն հայտարարությանը, թե կոնսեսուսի դեպքում իրենք կհամաձայնեն դեկտեմբերին արտահերթ ընտրությունների գնալու հետ, ասաց. «Ուրախ եմ, որ դիրքորոշումները մեղմացրել են, ու իրենց դիրքորոշումներում այդքան էլ ծայրահեղ չեն: Քաղաքականության մեջ երկխոսությունը երբեք չպետք է դադարի: Եվ եթե դրա հնարավորությունը կա, ապա մենք միշտ պատրաստ ենք բանակցելու: Այդ հնարավորությունը նույնիսկ հոկտեմբերի երկուսի նախագծի քննարկման ընդունումից հետո սպառված չենք համարում»:
Նա ասաց նաև, որ քաղաքական ուժերը պետք է շատ ավելի պարզ խոսեն՝ ասելով՝ պատրաստվում են վարչապետի թեկնածու առաջադրե՞լ, թե՞ ոչ:
Լրագրողի հարցին, թե խորհրդարանական իրենց գործընկերներից դեռևս հավաստիացում չե՞ն ստացել, որ թեկնածու չեն առաջադրի, Նազարյանը բացասական պատասխան տվեց. «Ես կարծում եմ, որ դա պետք է ուղիղ տեքստով ասել, ոչ թե տարբեր կերպ աջակացություն հայտնել վարչապետին և այլն»:
Մյուս դիտարկմանը, թե ի՞նչ է սպասվում այն քաղաքական ուժերին, որոնք վարչապետի թեկնածու կառաջադրեն,  խմբակցության ղեկավարն արձագանքեց, որ ոչ մի սպառնալիք էլ չկա, այլ ընդամենը կոչ են անելու պատգամավորներին, որ սթափ գնահատեն իրավիճակը: Հավելեց, որ խորհրդարանական ուժերը պետք է հասկանան՝  այս պատմական պահին պատասխանատու են ու թեկնածու առաջադրելու դեպքում նրանք կճոճեն նավակը, որի մեջ իրենք են:
«Նույնիսկ առանձին պատգամավորների կոչ կանեի դեմ գնալ իրենց կուսակցության շահերի որոշումների դեմ: Ու եթե իրենց կուսակցությունը թեկնածու առաջադրի, նրանք դրան դեմ արտահայտվեն, քանի որ մարդիկ արթուն են, հնարվոր չէ այլևս ինչ-որ բան ասել և այլ կերպ գործել, դա շատ վտանգավոր հետևանքներ կունենա»,- շեշտեց նա:
Դիտարկմանը, թե իրատեսակա՞ն է համարում հանրաքվեի միջոցով արտահերթ ընտրությունների անցկացումը, Լենա Նազարյանը նշեց, որ վարչապետի հետ ամենաիրատեսական տարբերակը համարել են վերջինիս հրաժարականը, հետևաբար՝ այլ հնարավորություն չեն դիտարկել:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր