Գեոդեզիական չափումների հիման վրա տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն          Ես ման եմ գալիս այն մարդուն, որ իմ դեմ կկանգնի ու Երկրապահին մի բան կասի... նրանք էլ չգիտեն, թե ինչ են ուզում       Տեսանյութ.Լարված իրավիճակ Երեւան-Սեւան մայրուղում. ճանապարհը փակ է    

23 հոկ 2018 11:20

Ցուլեր, օրը հարմար չէ ազդեցիկ մարդկանց հետ շփվելու և կարևոր հանդիպումների համար. հոկտեմբերի 23-ի աստղագուշակը

Խոյ. Օրը բարդ կլինի և նշանի որոշ ներկայացուցիչների համար այն կապված կլինի լուրջ կորուստների և խնդիրների հետ, որոնց լուծել, բոլորին չի, որ կհաջողվի: Մինչև մի որևէ կարևոր քայլ ձեռնարկելը, խորհուրդ հարցրեք այնպիսի մարդուց, ում լիովին վստահում եք և մի գնացեք ռիսկի, եթե դրա անհրաժեշտությունը չկա:
Ձեր խորաթափանցության շնորհիվ այսօր կկարողանաք ջրի երեա հանել ձեր գաղտնի թշնամիներին, մերկացնել նրանց, ովքեր խաբեությամբ նվաճել են ձեր վստահությունը: Օրվա վերջում հնարավոր է ինքնազգացողության կտրուկ անկում, այդ ժամանակահատվածի վրա ավելի լավ է, ոչ մի բան չպլանավորեք:
Ցուլ. Օրը հարմար չէ ազդեցիկ մարդկանց հետ շփվելու և կարևոր հանդիպումների համար: Աշխատեք մնալ ստվերում և ձեր հանդեպ ուշադրություն չհրավիրել՝ այդպես շատ ավելի հեշտ կլինի լուծել մի շարք խնդիրներ: Հանգիտս տարեք ձեր հասցեին քննադատությունը, եթե անգամ ձեզ թվում է,թե այն ոչ կոնստրուկտիվ է՝ այդկերպ դուք կխուսափեք կոննֆլիկտներից, որոնք երկար ժամանակ բարդացնելու էին ձեր կյանքը:
Կարող են ֆինանսական խնդիրներ ծագել, հնարավոր են չպլանավորած ծախսեր: Մի ստորագրեք փաստաթղթեր երկարաժամկետ համագործակցության վերաբերյալ և ձեր վրա նյութական պատասխանատվություն մի վերցրեք:
Երկվորյակներ. Այսօր սովորականից ավելի շատ են տարաձայնություններ ծագում թե տանը, և թե աշխատավայրում, և դուք էլ շատ եք ապրումներ ունենում այդ կապակցությամբ, անվերջ վերլուծում եք ձեր վարքագիծը, հույս ունենալով գտնել դրանցում սխալներն ու անմիջապես դրսնք ուղղել: Այնինչ, այս օրվա խնդիրների մեծ մասը ծագում է ոչ ձեր մեղքով, այնպես որ պետք չէ շատ հրապուրվել ինքնաքննադատությամբ: Շատ ավելի ճիշտ կլինի մտոլե այն բանի շուրջ, թե ինչպես լավագույնս օգտագործել ստեղծված իրավիճակը:
Օրը բարդ է էմոցիոնալ առումով և շռայլ՝ սթրեսային իրավիճակներով: Նշանի որոշ ներկայացուցիչներ փորձում են վերադարձնել լավ տրամադրությունը համեղ, սակայն ոչ դիետիկ սնունդով, իսկ հետո իրենք իրենց խարազանում թուլություն դրսևորելու համար:
Խեցգետին. Այսօր ստիպված եք լինելու ասել բազմաթիվ տհաճ խոսքեր մարդկանց, ովքեր թանկ և համակրելի են ձեզ: Հնարավոր են կոնֆլիկտներ և վեճեր, որոնց ընթացքում կլինեն հարվածներ կստանաք, և որքան էլ փորձեք դրանք մեղմել, միևնույն է՝ ոչ մի լավ արդյունքներ չեք հասնի:
Բարդ իրավիճակում կողմնորոշվելու ցանկությունը և դրանից ելք գտնելու ձգտումը նշանի ներկայացուցիչներից շատերին ստիպում է հուշման համար դիմել արտասովոր գրականության, հիմնականում՝ հոգեբանական և էզոթերիկ բնույթի: Սակայն բոլոր նոր գիտելիքները անօգուտ կլինեն, քանի դեռ դուք կարգուկանոն չեք մտցրեք սեփական մտքերում:
Առյուծ. Այսօր ստիպված եք լինելու շատ մեծ ժամանակ նվիրել այնպիսի խնդիրների լուծմանը, որոնք ծագել բավակա վաղուց և ոչ՝ ձեր մեղքով: Դուք զուր տեղը չեք վատնում ժամանակը, սակայն ձեր որոշ գործողությունների շրջապատի սրտովը չեն՝ կարող են հնչել մեղադրանքներ եսասիրության, ոչ նրբանկատության, ուրիշների տեսակետների հետ հաշվի չնստելու մեջ:
Որոշ Առյուծներ խախտում են ստեղծված ավանդույթները, հրաժարվում են գնալ արդեն գծած ուղով և փաստացի, գործում են ռիսկի գնալով: Եվ արի ու տես, որ հենց նրանք են հասնում լավագույն արդյունքների՝ թեկուզև զգալի ջանքերի գնով:
Կույս. Մտերիմների մասին հոգսը այսօր ձեզանից սովորականից ավելի շատ ժամանակ կխլի, և դուք էլ ստիպված կլինեք շատ ջանքեր թափել կենցաղային հոգսերի և ընտանեկան խնդիրների լուծման վրա: Այդ ամենով հանդերձ, չի կարելի մոռանալ աշխատանքի մասին, քանի որ եթե դուք մի կողմ թողնել պրոֆեսիոնալ գործերը, դրանից անմիջապես կօգտվեն ձեր մրցակիցները և անբարյացկամները ու արագորեն կշրջանցեն ձեզ:
Բարդ է նաև օրվա էմոցիոնալ ֆոնը՝ տրամադրությունը հաճախակի փոխվում է, իսկ սեփական գործողություններում էլ դուք ավելի շատ առաջնորդվում եք հպանցիկ ցանկություններով, քան՝ սթափ գիտակցությամբ:
Կշեռք. Հակասական օր է: Մի կողմից, ամեն ինչ ընթանում է ոչ այնքան վատ, ինչպես առաջին հայացքից թվում է, մյուս կողմից էլ՝ դուք հակված եք պահանջել անհնարինը ինչպես ձեզանից, այնպես էլ՝ շրջապատից, ինչը լրացուցիչ բարդություններ է առաջացնում: Դուք չափից ավելի մեծ տեղ եք տալիս այն բանին, թե ինչ են ձեր մասին մտածում ուրիշները, չնայած ավելի լավ կլիներ կենտրոնանալ ավելի պրակտիկ բաների վրա: Մեծ է հաշվարկներում սխալվելու հավանականությունը: Դուք ցրված եք և սովորականից ավելի հաճախ եք կորցնում իրերը, փողը և փաստաթղթերը: Հնարավոր են ուշադրության նշաններ, սիրո խոստովանություններ:
Կարիճ. Այսօր պետք կլինի շատ ջանք թափել: Գաղափարները, որոնք ձեզ կօգնեն հաջողության հասնել, ընկած չեն արտաքին մակերևույթի վրա, այնպես որ ստիպված եք լինելու գլուխ կոտրել: Մտածել պետք կլինի ինքնուրույն, քանի որ շրջապատի բազմաթիվ խորհուրդները ձեզ միայն շեղում են: Օրը հարմար է ֆինանսական խնդիրներ լուծելու համար: Ցանկալի է այսօր փակել նախկին պարտքերը, անել բոլոր անհրաժեշտ վճարումները:
Կարելի է օգտակար ծանոթություններ հաստատել՝ հիշեք, որ դուք բարեհաճ տպավորություն եք թողնում շրջապատի վրա, ամեն պատեհ առիթով ձեզ ցուցադրում եք լավագույն կողմերով:
Աղեղնավոր. Այսօր արժե զբաղվել երկրպագուների և դաշնակիցների որոնումներով, և դուք հաստատ կգտնեք նրանց, ընդ որում՝ հնարավոր է, որ գտնեք ձեր նախկին անբարյացկամների մեջ: Կարելի է այցելել աշխարհիկ միջոցառումներ՝ դուք ոչ միայն հիանալի ժամանակ կանցկացնեք և ձեր հասցեին բազմաթիվ հաճոյախոսություններ կլսեք, այլև՝օգտակար ծանոթություններ կհաստատեք:
Հնարավոր է հաջողություն ստեղծագործական ոլորտում՝ ներշնչանքը կայցելի նշանի այն ներկայացուցիչներին, ում գործունեությունը սերտորեն կապված է արվեստի կամ շոու-բիզնեսի հետ: Օրը հարմար է տանը վերանորոգում սկսելու համար:
Այծեղջյուր. Օրը բավական հարմար է խոշոր գործարքներ կնքելու համար, այդ թվում և՝ անշարժ գույքի հետ կապված: Հաջող են անցնում արտերկյա գործընկերների հետ բանակցությունները, օրը հարմար է արտերկիր գործնական կամ զվարճալի ուղևորության մեկնելու համար: Ֆինանսական պատկերը բարենպաստ է, դուք խելամիտ եք տնօրինում փողը:
Եռանդը, որով դուք ձեռնամուխ եք լինում ցանկացած ձեր խնդիրը լուծելու համար, թույլ է տալիս հեշտությամբ և արագ հասնել անհրաժեշտ արդյունքի, սակայն շփոթեցնում է շրջապատին: Դա կարող է առաջ բերել տարաձայնություններ մտերիմների հետ:
Ջրհոս. Մի շտապեք: Օրը բավական բարենպաստ է, սակայն ունայնությունը և շտապողականությունը կարող են սխալների և թյուրիմածությունների պատճառ դառնալ: Հիշեք, որ բոլորովին պարտադիր չէ լուծել բոլոր խնդիրները ինքնուրույն՝ ձեր կողքին կան մարդիկ, ովքեր պատրաստ են օգնության հասնել կամ օգտակար խորհուրդներ տալ: Շանս ունեք ստանալ ազդեցիկ մարդու հովանավորությունը:
Նշանի բազմաթիվ ներկայացուցիչների համար օրը կապված կլինի նոր ծանոթությունների և ռոմանտիկ հրապույրների հետ: Հնարավոր է լուրջ հարաբերությունների սկիզբ՝ լի դրական էմոցիաներով:
Ձկներ. Օրվա բազմաթիվ խնդիրներ շատ ավելի պարզ կարելի է լուծել, քան դա առաջին հայացքից թվում է: Այն, որ եղած խնդիրներին իրար ետևից փոխարինելու են գալիս նորերը, ձեզ բոլորովին չի մտահոգում: Գործնական բանակցություններում և հանդիպումներին ձեր ելույթները վառ ու հիշվող կլինեն, նշանի որոշ ներկայացուցիչների համար դրանք ճանապարհ կբացեն դեպի կարիերայի նոր բարձրունքներ: Այսօր կարելի է և փոխել աշխատանքը՝ նոր տեղում ձեզ մեծ հաղթանակներ են սպասում:
Օրը հարմար է ընկերների հետ հանդիպման, երեկույթների և այլ աշխարհիկ միջոցառումների այցելելու համար:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր