Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում լեսբուհիները ծեծել են ուսանողուհու
![Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում լեսբուհիները ծեծել են ուսանողուհու Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում լեսբուհիները ծեծել են ուսանողուհու](https://mail.hayacq.com/uploads/posts/2018-10/medium/1540303503_bkk4t5no7.jpg)
Նրա թևին դիմակավորները գրել են անգլերեն«die», ինչը նշանակում է մահացիր։ Լիզային բազմակի վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց։ Ոստիկանությունը հաստատեց տեղեկությունը ծեծի վերաբերյալ։ «Ունենք ահազանգ, որ Բրյուսովի անվան համալսարանում մի աղջկա վնասվածքներ են պատճառել։ Նրան տեղափոխել են հիվանդանոց։ Ներկայումս նա ոստիկանության «Կենտրոն» բաժնում է, նրա հետ աշխատում են», – մեզ հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակության հետ կապերի և լրատվության բաժնից։
Թե որ հիվանդանոց էին Լիզային տեղափոխել, չհայտնեցին։ Մեր տեղեկություններով, հիվանդանոցում նրան ախտորոշել են «պոլիտրավմա վնասվածքներ»։ Աղջիկը տարօրինակ վարք է ցուցաբերել, ասել է, որ ոչինչ չի հիշում։ Համալսարանի ներկայացուցիչը ուղեկցել է ուսանողուհուն հիվանդանոց և ոստիկանություն։ Նրա համակուրսեցիներից պարզեցինք, որ Լիզան պարբերաբար սիրային նամակներ է ստացել անհայտ անձից, որի սեռն անգամ իրեն պարզ չի եղել։
«Անանուն մեկը սիրո խոստովանություն է իրեն արել։ Հնարավոր է, որ նամակներ գրողը աղջիկ էր, սեռական որոշակի կողմնորոշում ունեցող»,- ասաց Լիզայի ընկերներից մեկը։ Որոշ նամակներում գրված է եղել․ «Չեն կարող ինձ բռնել», կամ՝ «Ում ուզում ես, ասա, ես չեմ վախենում»։
Աղջիկը նույնիսկ դիմել է ոստիկանություն։ Սակայն ոստիկանններին չի հաջողվել պարզել, թե որ դոմենից են եկել հաղորդագրությունները։ Քիչ առաջ տեղեկացանք, որ Լիզայի համակուրսեցիներից մեկը այսօր նույնպես սպառնալից նամակ է ստացել, որում գրված է եղել․ «հաջորդը դու ես»։
Նրա անունը Քրիստինե է, նա ևս այս պահին ոստիկանությունում է։ Նա նույնպես, ըստ որոշ տվյալների, սիրային նամակներ է ստացել և մերժել է նամակագրին։ Չի բացառվում, որ Քրիստինեից և Լիզայից բացի, այլ աղջիկներ ևս սպառնալիքներ են ստացել։ Լիզայի ընկերները կասկածում են, որ ուսանողուհուն ծեծողները լեսբուհիներ են։