Տեսանյութ.Ռոբերտ Քոչարյանի, ՀՅԴ-ի և «Վերածնվող Հայաստանի» հավաքը՝ Ազատության հրապարակում          Մանե Գևորգյանին հորդորում եմ երբեք ձեռքերը չերկարացնել. Անի Գևորգյան. Տեսանյութ       Տեսանյութ.Պարոն Փաշինյան, ի՞նչ խղճով եք Եռաբլուր գալիս. լրագրողը՝ Փաշինյանին    

01 նոյ 2018 11:41

Սեմյոն Բաղդասարովն առաջարկել է փոխել Հայաստանի Հանրապետության անվանումը

 Սեմյոն Բաղդասարովն առաջարկել է փոխել Հայաստանի Հանրապետության անվանումըԱրևելագետի կարծիքով` ժամանակակից Հայաստանը պատմական Հայաստանի 7 տոկոսն է, որի մեծ մասը հիմա Թուրքիայի տարածքն է։

Այսօրվա հայկական պետությունն ավելի ճիշտ կլիներ անվանել Արևելյան Հայաստան։ Այդ մասին հայտարարել է արևելագետ Սեմյոն Բաղդասարովը Վեստի FM–ի եթերում։
Բաղդասարովը նշել է, որ դեմ չէ «Հայաստանի Հանրապետություն» պաշտոնական անվանը, բայց ավելի ճիշտ կլիներ, եթե կոչվեր Արևելյան Հայաստանի Հանրապետություն։ Նրա խոսքով` ժամանակակից Հայաստանը պատմական Հայաստանի 7 տոկոսն է, որի մեծ մասը հիմա Թուրքիայի տարածքն է։
Անդրադառնալով ԱՄՆ–ի նախագահի խորհրդական Ջոն Բոլտոնի` Երևանում հնչեցրած հայտարարությանը, Բաղդասարովն ավելացրել է, որ ամերիկացիները փորձում են պոկել Հայաստանը Ռուսաստանից։

«Ո՞րն է ԱՄՆ–ի ռազմավարությունը Ռուսաստանի նկատմամբ և, համապատասխանաբար, Ռուսաստանի դաշնակիցների ու հետխորհրդային տարածքում այն պետությունների հետ, որոնք շրջապատում են մեր երկիրը։ Մենք պետք է հստակ ելնենք նրանից, որ ԱՄՆ–ի ռազմավարության հիմքում ընկած է Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու երկարատև ծրագիր` գոյություն ունեցող իշխանությունը փոխելու և պետությունը կործանելու, Ռուսաստանի տարածքում մի քանի քվազիպետություններ ստեղծելու համար, որոնք հեշտ կկառավարվեն», – նշեց Բաղդասարովը։
Փորձագետը կարծում է, որ Բոլտոնն արժանի պատասխան է ստացել Հայաստանի իշխանություններից։ Նրա խոսքով` Նիկոլ Փաշինյանը բավականին կտրուկ է պատասխանել ամերիկացի պաշտոնյային։
Հայաստանում կայացած ճեպազրույցում Բոլտոնը հայտարարել էր, որ խորհրդարանական ընտրություններում Նիկոլ Փաշինյանի հաղթանակը թույլ կտա «համարձակ որոշումների գնալ Ղարաբաղի հարցում»։ Մի քանի օր անց լրագրողների հետ զրույցում Փաշինյանն ասել էր. «Ջոն Բոլտոնը չի կարող խոսել իմ անունից»
Բաղդասարովն անհեթեթ և անընդունելի է համարում, որ ընդամենը 300 տարեկան երկրի ներկայացուցիչը փորձում է սովորեցնել 4000–ամյա պատմություն ունեցող ժողովրդին։
Սեմյոն Բաղդասարովը վստահ է, որ Նիկոլ Փաշինյանի կուսակցությունը կհաղթի Հայաստանում դեկտեմբերին կայանալիք խորհրդարանական արտահերթ ընտրություններում։


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր