Պետք է պատրաստ լինենք մեր պետական սահմանները պահելու, արտաքին քաղաքականությունն էլ հոյակապ գնում է, բերեք չբզբզանք          Իրանի վրա հարձակվելը սխալ է, պատերազմ սկսելը կրկին սխալ է       Երևան-Արտաշատ ճանապարհին «Volvo»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանը, կոտրել այն և կողաշրջվել    

02 նոյ 2018 10:33

«Ժամանակ». Ավշարի Արայիկը «չորով» մերժել է ՀՀԿ կողմից առաջադրվելու առաջարկը՝ չի ուզում խայտառակվել

«Ժամանակ». Ավշարի Արայիկը «չորով» մերժել է ՀՀԿ կողմից առաջադրվելու առաջարկը՝ չի ուզում խայտառակվել«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀԿ խմբակցության անդամ Արայիկ Գրիգորյանը` Ավշարի Արայիկը, մերժել է ՀՀԿ առաջարկը առաջիկա խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ կողմից Արարատի մարզում առաջադրվելու առաջարկը:

Իր այս որոշումը Գրիգորյանը պատճառաբանել է ոչ թե ՀՀԿ-ից նեղացածությամբ, այլ իր շրջապատում առկա հակաՀՀԿական տրամադրություններով:
Նախորդ ընտրություններում ՀՀԿ-ի կողմից ռեյտինգային ընտրակարգով առաջադրված և պատգամավոր ընտրվածների մեծամասնությունը ամենատարբեր պատճառաբանությամբ մերժել է կրկին առաջադրվելու առաջարկը: Նրանք համոզված են, որ այս անգամ չեն կարողանալու ընտրակաշառք բաժանելով ձայն ստանալ և չեն ուզում խայտառակվել»:
 
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր