Հունիսի 5-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Ասել է Եկեղեցին Ռուսաստանից հրահանգ է ստացել, սակայն մեծ մասը հասկացել է, որ սա հերթական «կռուտիտն» է.«Հրապարակ»       Սկանդալային նախագծի շուրջ նոր կրքեր են բորբոքվում, ԳՇ դեմ է․ «Հրապարակ»    

06 նոյ 2018 11:44

Տեսանյութ.«Թագը գլխիցդ անպակաս». ռուսաստանցի «գողականների» նվերը Փաշինյանին

Տեսանյութ.«Թագը գլխիցդ անպակաս». ռուսաստանցի «գողականների» նվերը ՓաշինյանինՕրերս համացանցում տարածվեց մի տեսանյութ, որտեղ ՌԴ-ում բնակվող, ծնունդով Իջևան քաղաքից Գարիկ անունով մի տղամարդ վիրավորական արտահայտություններ է թույլ տալիս վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հասցեին:
Այդ տեսանյութի տարածումից երեք օր անց նույն անձը նոր տեսանյութ է տարածում, որտեղ արդեն ներողություն է խնդրում Նիկոլ Փաշինյանից՝ նրան անվանելով  «թագավոր» և մաղթելով, որ «թագը նրա գլխից անպակաս լինի»:
Այս տեսանյութի տարածումից հետո մեր խմբագրություն ստացած նամակով նրա տեսանյութում ելույթ ունեցող քաղաքացու բարեկամ ներկայացած ոմն  Մակիչ հատնել է, որ իրականում ռուսաստանցի գողականներն են ստիպել իր բարեկամին, որպեսզի ներողություն խնդրի և այդ կապացկությամբ տեսանյութ նկարի, որը պետք է նախկին տեսանյութի չափ տարածվի  համացանցում:
Հիշեցնենք, որ ժամանակին նման միջադեպեր են եղել նաև Սերժ Սարգսյանի անվան հետ կապված: Նրա իշխանության վերջին տարիներին մի քանի քաղաքացիներ վիրավորական տեսանյութեր էին հրապարակել համացանցում, որից հետո նորից քրեականների միջոցով ստիպում էին այդ մարդկանց ներողություն խնդրել և նվաստացնում էին նրանց:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր