Տեսանյութ.Բագրատ Սրբազանի առաջնորդած քայլերթի մասնակիցները կգիշերեն Հաղարծինում          Տեսանյութ.Քայլերթ` հանուն հայրենիքի.Բագրատ Սրբազանը և շարժման մյուս անդամները Տավուշից ոտքով գալիս են Երևան       Մայիսի 6-ին երկար ժամանակով կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

04 դեկ 2018 10:18

Բոլոր «ազդեցիկ» ռեյտինգայիններին ԲՀԿ-ն փորձել է իրենով անել, սրանք էլ թևերը քշտած գործի են լծվել. «Իրատես»

Բոլոր «ազդեցիկ» ռեյտինգայիններին ԲՀԿ-ն փորձել է իրենով անել, սրանք էլ  թևերը քշտած գործի են լծվել. «Իրատես»«Իրատես» թերթը գրում է. «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը մարզերում վարկանիշային թեկնածուներ առաջադրելու համար մեծ ջանքեր ու միջոցներ է ներդրել: «Իրատեսի» հետ զրույցում կուսակցությանը մոտ կանգնած աղբյուրը հայտնեց, որ տարածաշրջանում համբավ ու ռեսուրսներ ունեցող անհատներին առաջարկվել է ԲՀԿ-ի ցուցակում ներառվել:

Ըստ մեր ունեցած տեղեկությունների՝ այդ մարդկանց թվում Ալավերդու պղնձաձուլական գործարանի տնօրեն Լուսինե Մեջլումյանն է եղել նաև, որը մերժել է առաջարկը: Ի դեպ, վերջինս նախորդ ընտրություններին առաջադրվել էր ՀՀԿ-ի ցուցակով: Հանրապետականամերձ օղակներից միայն Մեջլումյանին չէ, որ ԲՀԿ-ն առաջարկություն է արել: «Հայտնի ՀՀԿ-ականներից մեկի սանիկին ԲՀԿ-ն ներառել է իր ցանկում, հստակ իմանալով, որ այդ տարածաշրջանում վերջինս իր իսկ կնքահոր հետ չի կարողանա պայքարել: Վանաձորում էլ, օրինակ, Ռուսաստանից են հետ կանչել իրենց նախկին անդամներին ու համակիրներին և հորդորել կիրառել նախկինում ունեցած կապերը, ձայն բերել»,- ասաց մեր զրուցակիցը:
Վերջինս ասաց նաև, որ նույն պատկերն է նաև Շիրակում: «Այն մարդիկ, որ գաղափարական ընդգծված կեցվածք չունեն, բայց «եղանակ փոխող են», համաձայնել են ԲՀԿ-ի առաջարկին ու թևերը քշտած գործի լծվել: Թե ինչ ներքին պայմանավորվածություն կա, ոչ ոք չգիտի, բայց գիտենք, որ հնարավոր բոլոր «ազդեցիկ» ռեյտինգայիններին ԲՀԿ-ն փորձել է իրենով անել»,- վստահեցրեց մեր աղբյուրը»:
 
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր