Երկար տարիների ատելության վերջ Է գալու.Հայերը պետք է փոխեն իրենց ազգային զինանշանը, որի վրա պատկերված է Արարատ լեռը, իրենք շատ լեռներ ունեն, ուզում են, թող դրանցից որևէ մեկն ընտրեն          Միակ խոչընդոտը ԼՂ-ն էր.Հիմա ՀՀ-ն այլևս չի պնդում, որ Ղարաբաղը որևէ առումով հիշատակվի       Թող զենք տան,մենք մեր հողը կպահենք.Պարզվում է՝ իրականում ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին, քան մեզ ցույց են տվել. կիրանցի    

13 դեկ 2018 14:35

ՌԴ դեսպանատունը փորձել է «կոծկել» Գյումրու դաժան սպանությունը

ՌԴ դեսպանատունը փորձել է «կոծկել» Գյումրու դաժան սպանությունըԴեկտեմբերի 3-ին տեղեկություն տարածվեց, որ Գյումրիում ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայողը դաժան ծեծի է ենթարկել Սլաբոտկա կոչվող թաղամասում քաղաքապետարանի բնակկոմունալ և շրջակա միջավայրի պահպանության բաժնի բանվոր կանանցից մեկին։
Նախնական տեղեկությունների համաձայն՝ կինը վաղ լուսաբացին գնացել է աշխատանքի, նրան ինչ-որ մեկը հետապնդել է ու դաժանաբար ծեծել։ Տուժած կինը, ով 57 տարեկան է, տեղափոխվել է բժշկական կենտրոն՝ «գանգուղեղային փակ վնասվածք հարցականով» ախտորոշմամբ, սակայն կյանքը փրկել չի հաջողվել և ժամը ժ.11.30-ի սահմաններում հիվանդանոցում գրանցվել է նրա կենսաբանական մահը։ Նույն օրը հայտնի դարձավ, որ սպանություն կատարած զինծառայողը պայմանագրային է, և ձերբակալվել է ՀՀ ոստիկանության Գյումրու տարածքային աշխատակիցների կողմից:
Կարճ ժամանակ անց Հայաստանում ՌԴ դեսպանատունը հաղորդագրությունտարածեց, որում հերքեց ամբողջ կատարվածը։ Դեսպանատան տվյալներով՝ դեկտեմբերի 3-ին տվյալ պայմանագրային զինծառայողը ծառայության չի եղել:
Արձագանքը բավականին կոշտ էր։ Վերջինս կշտամբեց տեղական լրատվամիջոցներին անպատասխանատու վարքագծի համար, «ճչացող» վերնագրերի և չստուգված, չհաստատված տվյալներ հրապարակելու մեջ։
«Նման անպատասխանատու վարքագիծը, հատկապես ընտրությունների այս ոչ դյուրին շրջանում, ձեռնտու է այն ուժերին, որոնք  ցանկանում են սեպ խրել Հայաստանի և Ռուսաստանի միջև առկա ռազմավարական և ավանդական բարեկամական հարաբերություններում», — ասված է ռուսական հայտարարության մեջ։
Արդեն նախօրեին ՀՀ Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը, լրատվամիջոցների հարցին ի պատասխան հայտնեց, որ սպանության գործով ձերբակալվել է ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող։ Հարուցվել է քրեական գործ ՀՀ Քրեական օրենսգրքի 112-րդ հոդված 2-րդ մասի 14-րդ կետի հատկանիշներով, այն է՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնասվածք պատճառելը, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահը։
Փաստորեն ՌԴ դեսպանատունը, արագ արձագանքելով և հերքելով կատարվածը, ոչ միայն վիրավորել է տեղական մի շարք լրատվամիջոցների` ակնարկելով, որ իրենց հետևում կանգնած են ինչ-որ ուժեր, որոնք  ցանկանում են «սեպ խրել Հայաստանի և Ռուսաստանի միջև առկա ռազմավարական և ավանդական բարեկամական հարաբերություններում», այլև պարզապես փորձել է կեղծել եղելությունը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր