Գեներալ Մանվելի տան դռանը հերթեր են գոյանում՝ նրան տեսակցելու համար. գալիս թե՛ Հայաստանից, թե՛ Արցախից. «Հրապարակ»
![Գեներալ Մանվելի տան դռանը հերթեր են գոյանում՝ նրան տեսակցելու համար. գալիս թե՛ Հայաստանից, թե՛ Արցախից. «Հրապարակ» Գեներալ Մանվելի տան դռանը հերթեր են գոյանում՝ նրան տեսակցելու համար. գալիս թե՛ Հայաստանից, թե՛ Արցախից. «Հրապարակ»](https://mail.hayacq.com/uploads/posts/2018-12/medium/1545718801_manvel-grigoryan-2-634x445.png)
Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանի կալանքից հետո նրա վաղեմի ընկեր Սեյրան Սարոյանն առաջին դատապարտողներից մեկն էր, ինչի համար հետագայում, ըստ լուրերի, զղջում էր, ու նաև դա էր պատճառը, որ մոտ մեկ ամիս առաջ Հայաստան էր եկել և Նիկոլ Փաշինյանից հանդիպում խնդրել, որ բարեխոսի Մանվել Գրիգորյանի ազատ արձակման հարցով։ Սակայն այդ օրերին խոսում էին, որ հանդիպումն անպտուղ է անցել։
Ի դեպ, Մանվել Գրիգորյանն ազատ արձակվելուց հետո մինչև երեկ գտնվում էր Արշալույսի իր կալվածքում, որը խոստացել է նվիրաբերել պետությանը։ Նրա մտերիմները վստահեցնում են, որ նրա տան դռանը հերթեր են գոյանում՝ տեսակցելու են գալիս թե՛ Հայաստանից, թե՛ Արցախից, թեև խուսափում են անուններ տալուց»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: