Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Տեսանյութ.Տավուշում պայմանագրային զինծառայողներ են միացել պայքարին       Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք    

03 հուն 2019 12:05

Ռուսաստանցի փորձագետ․ Ադրբեջանն առավելություն ունի, բայց ոչ այնքան լուրջ, որ հաղթանակ երաշխավորի

Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրում անպայման երբեւէ տեղի կունենա, սակայն բավական դժվար է ստույգ կանխատեսել, թե երբ հատկապես։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Քաղաքական եւ ռազմական վերլուծության ինստիտուտի փոխտնօրեն Ալեքսանդր Խրամչիխինը։

Նրա խոսքերով՝ դա կախված է բազմաթիվ գործոններից՝ ինչպես արտաքին, այնպես էլ ներքին։ «Այդ պատճառով սրումը կարող է շատ արագ կատարվել»,- ասաց Խրամչիխինը։ Հարցին՝ կարծում է արդյոք ինքը, որ Մոսկվայի եւ Երեւանի հարաբերությունները ճգնաժամ են ապրում, ինչի մասին պնդում են ինչպես Հայաստանի, այնպես էլ Ռուսաստանի շատ փորձագետներ, Խրամչիխինը պատասխանեց, որ այդ հարաբերությունները «չափավոր ճգնաժամ» են ապրում, եւ այն հաղթահարելու բոլոր հնարավորությունները կան, քանի որ կարող էր ավելի վատ լինել։ Սակայն ռազմական փորձագետը նշեց, որ Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին ուղղված՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի շնորհավորանքը, որով ռուսական պետության ղեկավարը շնորհավորել է վերջինիս Նոր տարվա եւ Սուրբ ծննդի կապակցությամբ, որոշ չափով ուղերձ է Հայաստանի նոր ղեկավարությանը, որը ցույց է տալիս Կրեմլի իրական վերաբերմունքը հայկական նոր իշխանություններին։ «Բաքվին էլ, իր հերթին, շահավետ է, եթե Հայաստանում ամեն ինչ չէ, որ կարգին է։ Սակայն իսկական պատերազմի վերսկսման համար բավական շատ բան պետք է դասավորվի, քանի որ Ադրբեջանը չի կարող իրեն թույլ տալ հերթական անգամ պարտվել։

Նա չի կարող իրեն թույլ տալ պարտվել լրջորեն եւ իսկապես։ Ես հիմա չեմ խոսում 2016թ․ ապրիլի այդ մինի պատերազմի մասին։ Այդ պատճառով Բաքվում շատ լրջորեն կմտածեն, որպեսզի վերջնական որոշում կայացնեն»,- ընդգծեց փորձագետը։

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք չի՞ ազդի հնարավոր հակամարտության արդյունքի վրա Հայաստանի եւ Ադրբեջանի ուժային հավասարակշռության փոփոխությունը, Քաղաքական եւ ռազմական վերլուծության կենտրոնի փոխտնօրենը կրկին հիշեցրեց 2016թ․ ապրիլյան իրադարձությունները եւ հայտարարեց, որ այն ժամանակ, չնայած իր որոշ առավելություններին, Բաքուն, այնուամենայնիվ, չկարողացավ լիովին իրականացնել իր առջեւ դրված խնդիրները։

«Այն ժամանակ դա, հավանաբար, փորձ էր, սակայն ենթադրվում էր, որ եթե ամեն ինչ լավ ընթանա, ապա նրանք ձեռք բերվածի վրա չեն կանգնի։ Սակայն արդյունքը, պարզվեց, ոչ թե պարտություն էր Ադրբեջանի համար, այլեւ սահմանափակում։ Եւ ես կարծում եմ՝ իրավիճակը մոտավորապես այդպիսին է։ Այո, Ադրբեջանն ունի առավելություն, բայս ոչ այնքան լուրջ, որպեսզի հաղթանակ երաշխավորի»,- ամփոփեց Խրամչիխինը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր