22-ամյա վարորդը վրшերթի է ենթարկել ճանապարհը չթույլատրելի հատվածով անցնող 73-ամյա հետիոտնին, վերջինը տեղում մшհшցել է          35-ամյա տղամարդը երկու ռուս կանանց «Կովկասի գերուհի» ռեստորանում հյուրասիրել է, ապա տեղափոխել այլ հասցե ու գումար պահանջել       Արագածոտնի թեմը դատապարտում է իրավական համակարգի կողմից իրականացվող այս բռնաճնշումը և կայացված ապօրինի որոշումը    

24 հուն 2019 18:50

Վրաստանի դեսպանը հրավիրվել է Ադրբեջանի ԱԳՆ

Ադրբեջանի ԱԳՆ-ն իր բողոքն է հայտնել Ախալքալաքի Բուղաշեն գյուղում Ղարաբաղի հերոս Միքայել Ավագյանի հուշարձանի տեղադրման կապակցությամբ:
«Ադրբեջանում Վրաստանի դեսպան Զուրաբ Պատարաձեն կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ, որտեղ նրանից պահանջել են շտապ միջոցներ ձեռնարկել` վերացնելու տվյալ փաստը, որը չի համապատասխանում երկկողմ ռազմավարական հարաբերությունների ոգուն», - հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամլո ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլլաեւան՝ լրատվամիջոցներին:
Նա նշել է, որ այդ փաստի առթիվ Վրաստանում Ադրբեջանի դեսպան Դուրսուն Հասանովն իր հերթին  հանդիպում  է  ունեցել Վրաստանի ԱԳՆ-ում եւ փոխանցել Բաքվի բողոքը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր