Արքան պետք է քայլի նաև ձիու նման, պետք է տիրապետի ժամանակակից բոլոր հնարքներին
Շախ-մատ–այսպես ասած մահ արքային: Ի՞նչ է սա, խաղ, ագրեսիայի դաստիարակում, իրականությունից
շեղում, արքայի հանդեպ նախանձի, ատելության սերմանում... Խաղ, որը կտրված է թերևս այսօրվա
իրականությունից:
21-րդ դարում ավելի քան պահանջված է լիդերի դերը:
Լիդերը
իր մտավոր և ֆիզիկական պոտենցիալով, նպատակասլացությամբ, հավատով, արժեհամակարգով, մարդկության նկատմամբ վերաբերմունքով,
ժամանակի և կեղծի զգացողությամբ, համարձակությամբ և սառը դատողությամբ պետք է էապես
առանձնանա, որպեսզի դառնա ընկալելի և ընդունելի: Նա պետք է պատրաստ լինի կանգնել ընտանիքի,
հայրենիքի, համամարդկային արժեքների պաշտպանության առաջնագծում: Շախմատը վերոհիշյալ
արժեքների դաստիարակության գործում կորցրել է իր արդիականությունը: Խաղ, ուր արքան,
որի գոյությամբ է համեմված խաղի իմաստը, հանուն որի անվտանգության կոտորվում են զինվորից
թագուհի, որը միաժամանակ իննը թագուհի կարող է ունենալ, մի խղճուկ, հազիվ տեղաշարժվող,
աչքը վախեցած թիրախ է ողջ խաղի ընթացքում, չգիտես ինչու արքա է կոչվում և այլևս չի
համապատասխանում ժամանակակից արժեհամակարգի մարտահրավերներին:
Առաջարկում
եմ, որ արքան քայլի նաև ձիու նման(արքան պետք է տիրապետի ժամանակակից բոլոր հնարքներին),
հանել փոխատեղության կանոնները (Երկու ֆիգուրով 1 քայլն անհեթեթ է) և վերացնել պատ
հասկացությունը: Մատը (մահը) միայն ավարտի խորհրդանիշը չէ, այն նաև անմահություն է,
կարծում եմ հաղթանակի համար բավարար է անելանելի վիճակը: Խաղն ավարտվում է, երբ կողմերից
մեկը այլևս զրկված է կանոնների սահմանում հերթական քայլ կատարելու հնարավորությունից:
Խաղը
նման կանոններով արդիական հմայք է ձեռք բերում, վերականգնվում է իրականության զգացողությունը,
ի չիք են դառնում կեղծ արժեքները, տրամաբանության, մտածելակերպի, անալիտիկ ունակությունների
դրսևորումները իրատեսական հենքի վրա են զարգանում: Մի խոսքով արքան դառնում է արքա,
թագուհին՝ թագուհի, զինվորը՝ զինվոր:
Այս
չնչին փոփոխություններով խաղը դառնում է առավել հետաքրքիր, իրականությանը համահունչ,
ավելի կիրառական մտավոր ունակությունների բազմակողմանի դաստիարակության բնագավառում,
վերանում են անհրապույր ոչ-ոքիները, խաղը պահպանում է իր հետաքրքրությունը բոլոր փուլերում:
Նույնիսկ երբ խաղատախտակին մնում են միայն արքաները, խաղը շարունակում է պահպանել իր
հմայքը, պայքարի ոգին:
Փոփոխությունները
համահունչ են ոչ բռնի, թավշյա հեղափոխությանը:
Հովիկ
Խալիկյան
Hayacq.com