Հայաստանը դառնալու է Ստեփանակերտ, իրար են ուտելու՝ հաց չլինելու համար.Բա վեր կացեք, խոսե՛ք, արա, դուք քաղաքական գործի՞չ եք, թե՞...          ԻՀՊԿ-ն ահաբեկչական կազմակերպություն է.Իրանին պետք է կանգնեցնել հիմա՝ քանի դեռ ուշ չէ       Թուրքերի ջրաղացի՞ն ենք ջուր լցնում. միշտ Թուրքիան է կասկածի տակ դրել, թե 1,5 մլն հայ է զոհվել, հիմա մենք ենք ասում ՝ պետք է հաշվե՞նք    

29 հուն 2016 13:45

Զինվորը չպետք է երազներում թագուհի տեսնի իրեն

Շախմատի կարևորության և տարբեր ոլորտներում նրա հակասական ազդեցության վերաբերյալ hayacq.com-ը զրուցեց Շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ, ՖԻԴԵ-ի վարպետ, վաստակավոր մարզիչ Հովիկ Խալիկյանի հետ:
- Պարոն Խալիկյան, կարո՞ղ ենք այսօր խոսել այն դրականի մասին, որ տվեց շախմատ առարկան հանրակրթական դպրոցներում դասավանդելուց:
- Դուք ինձ Ձեր հարցով ուղղորդում եք: Կարծում եմ այդ գնահատականի իրավունքը ունեն կրթության ոլորտի պատասխանատուները, ինչպես նաև մանկավարժական համալսարանի տվյալ հարցով զբաղվող կրթության և հոգեբանության ոլորտի մեծ անձնակազմը: Իմ կարծիքը որպես շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ, ֆիդեյի վարպետ, շախմատի վաստակավոր մարզիչ՝ շախմատի ցանկացած դրսևորմանը կողմ եմ: Շախմատը որպես առարկա հանրակրթական դպրոցներում 1980-1984թթ անձամբ դասավանդել եմ Երևանի Խանջյանի անվան N 53 դպրոցում: Իմ մասին երեք անգամ նույնիսկ «Պրավդա» թերթը գրեց, սակայն սպորտային մանկավարժության և հոգեբանության (գուցե ինչ-որ բան այնպես չէ) գծով, պրոֆեսոր Լալայանցը և շախմատի ֆեդերացիայի նախագահ Տիգրան Պետրոսյանի մարզիչ-­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­մարտավկա, հայկական առաջին շախմատի դպրոցի հիմնադիր – տնօրեն Հայաստանի չեմպիոն պրոֆեսոր Քալաշյանի հետ քննարկումից մենք այլ կարծիքի եկանք և շախմատի զարգացման հետագա գիտական ճանապարհ ընտրեցինք շախմատի ակումբների և արտադասարանական ուսուցման մեթոդը: Երբ մարդու մոտ առկա է շախմատային մտածելակերպ այն շատ դրական է դրսևորվում բնակչության էլիտար փոքրամասնության մոտ:
 
Շախմատը օժտվածների խաղ է, շախմատային մտածելակերպի դրսևորումը երկար ճանապարհ է ենթադրում և նույնիսկ նրանք ովքեր ձեռք են բերում նման հմտություն, եթե էական հաջողությունների չեն հասնում շախմատում կամ մեկ այլ բնագավառում նրանց մոտ բացասական դրսևորումների շարք է նկատվում, իսկ նրանք բնակչության առավել մեծ զանգվածն են: Օրինակ, եթե զինվորական վերնախավի համար շախմատը դասական մեթոդաբանության դեր կարող է խաղալ, զինվորին այն կարող է խանգարել, եթե ընդդիմության վերնախավը անալիտիկ ունակություններով կարեղ է հաջողությունների հասնել, շարքային քաղաքացիներին այն տանում է անհանդուրժողականության: Եթե իշխանական վերնախավի համար, որոնք տիրապետում են շրջանառվող ինֆորմացիային՝ չափազանց դրական է, ապա շարքային չինովնիկներին կարող է հուսահատության հասցնել: Ավելորդ չեմ համարում ասել նաև այն, որ ժամանակին Չինաստանում և Պարսկաստանում շախմատը պետականորեն արգելված էր, հիմքում ունենալով այն, որ զինվորը չպետք է երազների մեջ անգամ թագուհի դառնալու հնարավորություն ունենա, առավել ևս շախ և մատ հայտարարի թեկուզ հակառակորդի արքային: Նման մտածելակերպը կարող է խարխլել պետության հիմքերը: Ես կարող եմ այս շարքը շարունակել, բայց սպասենք նախաձեռնողների եզրահանգումներին:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր