Իրանի պետական ​​հեռուստատեսությունը շտապ նախազգուշացում է տարածել Սաուդյան Արաբիայում, ԱՄԷ-ում և Կատարում գտնվող նավթային օբյեկտների վերաբերյալ          Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք Հայաստանում. Փաշինյանը՝ արցախցիներին       Քրեական հետապնդում է հարուցվել Վլադիմիր Գասպարյանի որդու նկատմամբ    

31 մար 2018 09:45

«Օլիգարխիկ տուսովկան քայքայվում է». Շաքարի արքան Դուբայում հանգստանում է Սամվել Կարապետյանի հետ. «Հրապարակ»

«Օլիգարխիկ տուսովկան քայքայվում է». Շաքարի արքան Դուբայում հանգստանում է Սամվել Կարապետյանի հետ. «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով` այս օրերին շաքարի արքա Սամվել Լիմինդրովիչը Սամվել Կարապետյանի հետ հանգստանում է Դուբայում: «Իշխանական օլիգարխիկ տուսովկան քիչ-քիչ քայքայվում է. Լֆիկը Դուբայ է գնացել մենակ»,- տեղեկացրեց մեր աղբյուրը` հիշեցնելով, որ հայաստանյան օլիգարխիան տարին երկու անգամ համախմբված մեկնում էր Դուբայ՝ արևահարվելու։ «Հիմա Գագիկ Ծառուկյանի գլուխը խառն է, նա նույնպես մենակ` իր ընտանիքով է մեկնում Դուբայ, Հովիկ Աբրահամյանին Սամվել Ալեքսանյանը չի հրավիրում, վախենում է, որ Սերժ Սարգսյանը կզայրանա։
Մյուս սանիկ Գագիկ Բեգլարյանն էլ զբաղված է իր տղային թաղապետ դարձնելու գործով»,- տեղեկացրեց իշխանական մեր աղբյուրը: Իսկ ե՞րբ Բեգլարյան-կրտսերը թաղապետ կդառնա։ «Դժվար է ասել, մայիսին է տարիքը լրանում, իսկ հիմա սպասում են տեսնեն՝ ապրիլի 9-ից հետո ինչ դասավորություն է լինելու, ով որտեղ է լինելու»»:
 
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր