Թուրքիայի և Ադրբեջանի միասնությունն օրինակ է ողջ աշխարհի համար և ՀՀ-ի հետ Թուրքիայի երկխոսության զարգացումը հնարավոր է միայն մեր եղբայրների շահերը հաշվի առնելով          Տեսանյութ.Ադրբեջանի տարածքում Իսրայելի հետախուզական նոր բազաների ստեղծումը լուրջ սպառնալիք կարող է լինել Հայաստանի համար       ՀՀ-ից հերքում են, թե իբր BBC-ի թղթակիցներին չի թույլատրվել այցելել ադրբեջանական ագրեսիայից տուժած շրջաններ, ընդհակառակը իրենք չեն ընդունել ՀՀ-ի այդ առաջարկըլ    

08 փետ 2019 16:19

Նոր պատվաստանյութը կկանխի թոքաբորբը եւ կփրկի հակաբիոտիկների չարդարացված օգտագործումից

Նոր պատվաստանյութը կկանխի թոքաբորբը եւ կփրկի հակաբիոտիկների չարդարացված օգտագործումիցUniversity of Adelaide's Research Centre for Infectious Diseases-ի տնօրեն, պրոֆեսոր Ջեյմս Փեյթոնը եւ նրա թիմը աշխատում են Streptococcus pneumoniae պատվաստանյութի վրա, որը տարեկան կփրկի 2 մլն կյանք ու կօգնի հակաբիոտիկների չարդարացված օգտագործման դեմ պայքարում։
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) վիճակագրության համաձայն՝ թոքաբորբը մինչեւ 5 տարեկան երեխաների մահվան 16 տոկոսի պատճառն է։ Գոյություն ունեն պնեւմոկոկի մի քանի շտամներ, որոնք առաջ են բերում թոքաբորբ, եւ դա նկատելիորեն դժվարացնում է բուժման խնդիրն ու պատվաստանյութի ստեղծումը։
16 ամիս առաջ Ավստրալիայում բացվեց GPN Vaccines Pty Ltd ընկերությունը, որի նպատակն է՝ մշակել պատվաստանյութ, որն արդյունավետ է Streptococcus pneumoniae-ի բոլոր տարատեսակների դեմ։ Ընկերությունն արդեն խոշոր դրամաշնորհներ է ստացել կառավարությունից ու ներդրողներից եւ աշխատում է Gamma-PNTM պատվաստանյութի վրա։ Շուտով կանցկացվեն պատվաստանյութի թունավորության թեստեր, եւ եթե ամեն բան անցնի նախատեսվածի պես, ոչ հեռավոր ապագայում պատվաստանյութը կթեստավորեն մարդկանց վրա։
Ներկա պահին թոքաբորբի դեմ ամենաարդյունավետ պատվաստանյութն ազդում է ածխաջրերի վրա, որոնք արդյունավետ են պնեւմոկոկի արտաքին մասը վնասազերծելիս։ Այդ պատվաստանյութը գոյություն ունեցող 98-ից միայն 13 տեսակի դեպքում է արդյունավետ գործում։ Ամբողջն ընդգրկել հնարավոր չէ, կարծում են ընկերության աշխատակիցները։
Gamma-PN պատվաստանյութը պնեւմոկոկի շտամ է, որը մշակվել եւ ապաակտիվացվել է գամմա ճառագայթների ազդեցության ներքո։ Պատվաստանյութը արդյունավետորեն թեստավորվել է կենդանիների վրա (այն փրկել է կենդանիներին մահից, երբ նրանց վարակել են պնեւմոկոկի տարբեր շտամներով)։ Այժմ կատարվում են պատվաստանյութի թունավորության ստուգման թեստեր։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր