Ամուսնուս կյանքը վտանգված է, դիմում եմ ամբողջ աշխարհին. Վիգեն Էուլջեքջյանի կնոջ ահազանգը          Տեսանյութ.Թուրքիայում նորից մոլեգնում են անտառային հրդեհները       Բաքվում պահվող հայ գերիների շրջանում եղել են ինքնասպանության փորձեր. «Ազատություն»    

13 փետ 2019 15:40

Մոսկվայում տեղացած ձյունը նոր ռեկորդ է սահմանել

Մոսկվայում տեղացած ձյունը նոր ռեկորդ է սահմանելՌԴ մայրաքաղաքի օդերևութաբանական գրասենյակից տեղեկացրել են, որ հունվարի 12-13-ի գիշերվա ընթացքում տեղացած ձյունը գերազանցել է տեղումների քանակի գծով 140 տարվա վաղեմության ռեկորդը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Ինչպես նշվել է, տեղումների ամսական նորման 32 մմ է, սակայն նախորդ գիշեր տեղացած ձյունը կազմել է ամսական նորմայի մեկ երրորդը:

«Մոսկվայի տնտեսական նվաճումների ցուցահանդեսում գիշերը տեղացած ձյան ծածկույթը 11 մմ է կազմել, որը օրական տեղումների քանակի նոր ռեկորդ է 140-ամյա օդերևութաբանական դիտարկումների ընթացքում»,- ասվում է հաղորդագրությունում:
Նշվում է, որ նախորդ ռեկորդը սահմանվել է 1995թ.-ին և կազմել է 9.7մմ:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մոսկվայի օդանավակայաններում ավելի քան 30 չվերթեր հետաձգվել և չեղյալ են հայտարարվել:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր