Կամ պետք է էլի զիջենք կամ՝ կլինի պատերազմ... Սարսռել կարելի է այն մտքից՝ թե տավուշցիները որոշել են ինքնապաշպանական խմբեր ստեղծել իրենց գյուղերը պաշտպանելու համար          Մեզ թողեք մենք այդ ճանապարհով գնանք, մենք ձեր թշանամին ու մեր թշնամի չենք, մենք դավաճան չենք, մենք հող ծախող չենք       Սա մեր՝ որպես ազգ և պետություն, անսահման խայտառակության ու ամոթի դարաշրջանն է, անարժանապատվության մղձավանջը    

10 ապր 2019 13:30

Արդշինբանկ. բարելավվել են «Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» ծրագրի շրջանակներում տրամադրվող վարկի պայմանները

Արդշինբանկ. բարելավվել են «Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» ծրագրի շրջանակներում տրամադրվող վարկի պայմաններըԱրդշինբանկում բարելավվել են «Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» ծրագրի շրջանակներում անշարժ գույքի ձեռքբերման վարկերի պայմանները: Մասնավորապես, փոփոխվել է վարկառուի տարիքային սահմանափակման պահանջը, նվազեցվել է վարկի կանխավճարը և բարձրացել է վարկի առավելագույն սահմանաչափը:

Երիտասարդ ամուսիններից յուրաքանչյուրին ներկայացվող մինչև 35 տարվա սահմանափակումն այլևս չի գործում, պարզապես ամուսինների գումարային տարիքը չպետք է գերազանցի 70 տարեկանը: Վարկը տրամադրվում է նաև առանց լրացուցիչ գրավի պահանջի, կանխավճարի ապահովագրությամբ սկսած 7.5% կանխավճարից՝ առաջնային շուկայից գույքի ձեռք բերման դեպքում, և 10%՝ երկրորդային շուկայից գույքի ձեռք բերման դեպքում: Վարկառուներն այժմ կարող են ստանալ մինչև 27,750,000 ՀՀ դրամի չափով և 22,500,000 ՀՀ դրամ չափով վարկ՝ համապատասխանաբար առաջնային և երկրորդային շուկաներից գույքի ձեռք բերման դեպքում:

Հիշեցնենք, որ «Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» ծրագրի շրջանակներում տրամադրվող վարկի մարման ժամկետը Արդշինբանկում սահմանված է 20 տարի, իսկ տարեկան տոկոսադրույքը 7.35%*, որը պետության սուբսիդավորման և գույքի՝ Բանկի սեփականությունը հանդիսանալու դեպքում նվազում է մինչև 2.35%*: Ավելին, բնակելի անշարժ գույքը առաջնային շուկայից գնելու դեպքում վարկառուն կունենա նաև եկամտային հարկի վերադարձի հնարավորություն:

«Երիտասարդ ընտանիքին մատչելի բնակարան» ծրագրի շրջանակում տրամադրվող հիփոթեքային վարկի մասին մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ այցելելով հետևյալ հղմամբ՝ https://goo.gl/kPPYR9  կամ զանգահարելով (012)222222 շուրջօրյա հեռախոսահամարին:
* տարեկան փաստացի տոկոսադրույքը՝ սկսած 8.04%-ից
պետության սուբսիդավորման և գույքի` Բանկի սեփականությունը հանդիսանալու դեպքում ՝ սկսած 2.87%-ից։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր