Հրդեհ է բռնկվել Թումանյան փողոցում կայանված «Mazda CX-5» մակնիշի ավտոմեքենայում          Ամերիկյան զինnւժը բերված է 100 տոկոսանոց պատրաստվածության, վերջնական որոշումը Թրամփինն է, սակայն նա դեռևս հապաղում է       Ներգաղթային վիզայի դիմորդները ԱՄՆ դեսպանության կողմից հավատարմագրված բժշկի կողմից, պետք է անցնեն բժշկական հետազոտություն    

16 մայիս 2019 11:27

Ադրբեջանում խոշորամասշտաբ զորավարժություն է սկսվում՝ առանձնահատուկ դեր տալով գիշերային զորավարժություններին

Մայիսի 20-24-ը Ադրբեջանի զինված ուժերի տարբեր ստորաբաժանումներ մարտական պատրաստության ծրագրի համաձայն մարտական կրակով խոշորամասշտաբ օպերատիվ–մարտավարական զորավարժություն են անցկացնելու։
Այս մասին հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։ Հայտարարվում է, որ զորավարժությանը ներգրավվելու է մոտ 10 հազար զինծառայող, 150 միավոր տանկ և այլ զրահատեխնիկա, մինչև 200 միավոր հրթիռահրետանային տեխնիկա, ՀԿՌՀ–ներ ու ականանետեր և մինչև 35 միավոր ինքնաթիռ ու ուղղաթիռներ։
Զորավարժության հայտարարված նպատակն է գիշերային ժամերին պայմանական «թշնամու» հարձակմանը տարբեր ուղղություններով հակահարվածների ու հակահարձակումների խաղարկում։ Հատկանշական է, որ ապրիլին Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը, հարցազրույցի ընթացքում խոսելով զորավարժություններից, առանձնահատուկ դեր էր տալիս գիշերային զորավարժություններին։
Նշենք, որ այս մասշտաբի զորավարժություններ Ադրբեջանում անցկացվում են ամեն տարի տարբեր շրջաններում։ Անցած տարի ամռանը՝ հուլիսի 2-6–ը, ևս անցկացվեց խոշոր զորավարժություն, որին ներգրավված էին մոտ 20 000 զինծառայող, 120 միավոր տանկ և այլ զրահամեքենաներ, 200 տարբեր տրամաչափի հրթիռահրետանային կայաններ, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և ականանետներ, մինչև 30 միավոր ավիացիոն միջոցներ՝ նախատեսված տարբեր նպատակների համար:




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր