Տեսանյութ.Սահմանը արդեն զինվորը գծել է, ի՞նչ ենք հետ տալիս. ի՞նչ իմաստ ունի թշնամուն բերել մեր քթի տակ          Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում       Սադրանքների չտրվել, մենք հիմա մեր պաշտպանական պլանները հո չե՞նք փռելու սեղանին, տեսախցիկների առաջ ցույց տանք    

24 մայիս 2019 17:50

Հուլիսի 1-ից փոփոխություններ կլինեն բնական գազի մատակարարման և օգտագործման կանոններում

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մայիսի 24-ի նիստում ընդունվեց որոշում, որով համապատասխան փոփոխություններ են կատարվում բնական գազի մատակարարման և օգտագործման կանոններում, մասնավորապես.
. Ավելացվեցին մատակարարի կողմից բաժանորդին վճարվող տույժերը: Բնական գազի մատակարարման և օգտագործման կանոններով սահմանված պահանջների խախտման դեպքում բաժանորդին կվճարվի տույժ վերջինիս ծախսած բնական գազի միջին արժեքի 30%-ի (ներկայիս 20%-ի) չափով, բայց ոչ ավելի քան 2500 (ներկայիս 2000) դրամը.
. Սպասարկման որակի հետագա բարելավման նպատակով մատակարարին պարտավորեցվեց վթարային ընդհատման օրվա, սկզբի ժամի և գազամատակարարման վերականգնման կանխատեսվող ժամի մասին (եթե այն դեռ չի վերացվել) հնարավորինս սեղմ ժամկետում հեռուստատեսությամբ կամ ծանուցման այլ եղանակով իրազեկել բաժանորդին գազամատակարարման վթարային ընդհատման և վերականգնման կանխատեսվող ժամկետի մասին.
. Երկարաձգվեց առևտրային հաշվառքի սարքերի ցուցմունքների գրանցման ժամկետը՝ գործող 3-օրյա ժամկետը փոխարինելով 6-օրյա ժամկետով, ինչը հնարավորություն կտա օպտիմալացնել մատակարար ընկերության ծախսերը.
. Բարելավվեց գազիֆիկացված բնակավայրում գտնվող և մինչև 100 խմ ժամային սպառում ունեցող սպառողների գազասպառման համակարգը գազամատակարարման ցանցին միացման դեպքում բաժանորդների կողմից վճարված միացման վճարի փոխհատուցման կարգը: Նախկինում բաժանորդների կողմից վճարված միացման վճարի փոխհատուցման գումարը, որոշ դեպքերում կազմում էր բացասական մեծություն և չէր նվազեցվում բաժանորդների կողմից սպառված բնական գազի ծախսից: Փոփոխությունների արդյունքում յուրաքանչյուր սպառողական խմբի համար մատակարարված բնական գազի արժեքից նվազեցվող գումարի տոկոսային մեծության 5%-ից ցածր լինելու դեպքում կընդունվի հավասար 5%-ի:
Փոփոխություններն ուժի մեջ կմտնեն սույն թվականի հուլիսի 1-ից:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր