ՈՒրախ լուր՝ մանկապարտեզում երեխա ունեցողների համար          «Opel»-ը բախվել է մայթեզրին և գլխիվայր շրջվել, ուղևորները հոսպիտալացվել են       Տեսանյութ.Իսրայելը հարձակվել է Իրանի վրա.իրանական ՀՕՊ-ը Սպահանի երկնքում անօդաչու թռչող սարքեր է խոցել    

31 մայիս 2019 18:45

18+ հրատարակող խմբագրությունը շահել է մանկական պարբերականների տենդերը` տպագրումը. Տեսանյութ

 18+ հրատարակող խմբագրությունը շահել է մանկական պարբերականների տենդերը` տպագրումը. ՏեսանյութՀայացք մամուլի ակումբում «Աղբյուր» մանկապատանեկան ամսագրի գլխ. խմբագիր Թադևոս Տոնոյանը և «Կանչ» մանկապատանեկան թերթի գլխ. խմբագիր Վարուժան Մնացականյանը երեխաների պաշտպանության միջազգային օրվան ընդառաջ խոսեցին «Աղբյուր», «Կանչ», «Ծիծեռնակ» մանկապատանեկան ավանդական պարբերականների խնդրի շուրջ:
 
Խմբագիրները նշեցին, որ ուսումնական մեկ կիսամյակ երեխաները զրկված են եղել մանկապատանեկան մամուլից.  «Տպավորություն կա, որ հարգարժան ԿԳ նախարարը արդեն պատմական արժեք ունեցող այս պարբերականները չի ուզում ֆինանսավորել սոսկ իր քիմքին համապատասխան չլինելու պատճառով: Իսկ որ այս պարբերականները, իրոք, ունեն այդ արժեքը, կարելի է համոզվել արխիվային մի շարք նյութեր ուսումնասիրելով և տեսնելով, թե դրանք ինչ բարձր են գնահատել հայ մեծերը՝ Իսահակյանը, Չարենցը, Վախթանգ Անանյանը, Շիրազը, Կապուտիկյանը, Գրիգոր Խանջյանը, Պերճ Զեյթունցյանը, այլք, և ամենևին էլ պատահական չէ, որ հարցի առնչությամբ իրենց խորը մտահոգությունն են հայտնել այնպիսի ազդեցիկ կազմակերպություններ, ինչպիսիք են Հայաստանի գրողների միությունը, Հայաստանի ժուռնալիստների միությունը, հեղինակավոր թերթեր, հեռուստաալիքներ, այսօր ժողովրդի սերն ու հարգանքը վայելող գրողներ, արվեստագետներ՝ Սփյուռքից ու մայր հայրենիքից: 
Մի՞թե կարելի է արհամարհել այս ամենը, մի՞թե կարելի է այսքան անհաղորդ լինել, անտեսել, չտեսնելու տալ իրականությունը: Մանկապատանեկան ավանդական պարբերականների խմբագիրները ԿԳ նախարարին խնդրել էին մանկապատանեկան ամսագրեր հրատարակելու տխրահռչակ տենդերի բովանդակային գոնե մեկ չափորոշիչ վկայակոչել, սակայն ապարդյուն: Տենդերի վճռորոշ միակ չափանիշը էժան գինն է եղել: 
Այս պարբերականները պետական ֆինանսավորումից զրկելուց առաջ որևէ մոնիտորինգ չի անցկացվել:
ԿԳ նախարարությունը մանկապատանեկան այս պարբերականների խմբագրություններին աշխատանքները այլ սկզբունքներով կազմակերպելու առաջարկ չի արել, և, բնականաբար, խմբագիրները չեն անտեսել նախարարության պահանջները: »,-նշեցին բանախոսները:
Մանրամասները՝ Hayacq.com-ի տեսանյութում


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր