Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս          Մարդը չի կարողացել անգամ արցախցիներին անվտանգ բենզին բաժանել, բայց հիմա խորհուրդ է տալիս Հայաստանին       Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ    

13 հուն 2019 12:40

Հետաքրքիր է, դույլով մյուս սառը ջուրը երբ է լցվելու իշխանության գլխին, որ հոկտեմբերի 27-ն էլ հիշի Փաշինյանը

lragir.am-ի  զրուցակիցն է դերասան Սերգեյ Դանիելյանը
Պարոն Դանիելյան, Հայաստանը թևակոխել է դատաիրավական բարեփոխումների փուլ, և այդ ճանապարհին ոստիկանապետին ու ԱԱԾ տնօրենին Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է սևազգեստներին կարգի հրավիրել, բաբոչկա կապել եւ ճանապարհել բնականոն կյանք։ Ինչպե՞ս եք գնահատում։

Մի քիչ ուշացած է, բայց շատ լավ եմ գնահատում։ Դա շատ ավելի վաղ պետք է արվեր, իսկ բաբոչկաները ես ոչ թե կկապեի, այլ կմտցնեի համապատասխան տեղերը։ Ինձ թվում է, որ այս հարցում իշխանությունը լավ ուշացել է, որովհետև այս բարդակի պատասխանատուն իրենք են։

Իշխանության շատ ներկայացուցիչներ հայտարարում են, որ մի քանի ամիս է, որ իշխանության են, որ աշխատանքներ են իրականացրել անցումային արդարադատության կիրառման ուղղությամբ։ Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ իշխանությունն ուշացրեց իր այս քայլերը, մտածում էր, որ դատական իշխանությունն ինքն իրեն կբարեփոխի՞։

Չեմ կարող ասել, թե ինչու ուշացրեց։ Երևի այն պատճառով, որ որոշումները միանձնյա ընդունում է միայն վարչապետը, կողքը մարդ չկա, որ խորհուրդ տա, կամ ավելի վատ սցենար՝ ինքը չի հավատում ոչ մեկին և չի ցանկանում կողքն ունենալ բանիմաց մարդիկ, որոնք կարող են խորհուրդ տալ, կարող են ինչ-որ բան փոխել։ Սոցիալական ցանցերում տեսնում եմ, որ շատ նորմալ մասնագետներ, իրավաբաններ կան, բայց, ինչպես տեսնում ենք, դեռ չի հասնում իրեն։

Այսինքն՝ պրոֆեսիոնալների խնդիր կա՞ կառավարությունում, Ազգային ժողովում։

Իհարկե կա։ Այնտեղ մարդիկ կան, որ այնպիսի բաներ են անում, որ զարմանում ես, թե ինչպես կարող է մարդու մտքով նման բան անցնել։ Ասենք՝ նկարներ առնեն, տանեն դպրոցներ, որ նայեն։ Մակունց իմաստնության։ Էլ ո՞րն ասեմ։ Լուրջ մարդիկ են պետք։ Ես երկու մարդ գիտեմ, որ լուրջ են և մտածում են. Վարազդատ Կարապետյանի ու Արսեն Թորոսյանի աշխատանքը տեսնում ենք։ Եվս երկու մարդու անուն կարող եմ տալ, մնացածները կարող են նեղանալ կամ չնեղանալ։ Մեկ էլ Նիկոլ Փաշինյանն է, որ ամիսը մեկ էլ հոպ, կարող է մի բան մտածել։
Բայց ինքը մենակ չի կարող այդ ամենն անել։ Մարդը միջազգային հարաբերություններով զբաղվի, ներքին կյանքով զբաղվի, կրիմինալով զբաղվի։ Կարո՞ղ եք ասել մի օրենք, որ այս ընթացքում փոխվել է։ Ասենք, ինչո՞ւ պետք է պետական պաշտոնյան ունենա 5 տարի Հայաստանում ապրած լինելու պահանջ, երբ մենք ունենք մեծ Սփյուռք։ Ինչու չենք կարողանում դրսից կամ ներսից, բայց ավելի երիտասարդ կադրեր ներգրավենք։ Շատ մարդ կա, որ երկքաղաքացիություն ունի, որոնք բավականին խելոք են, դրսում ուսում են ստացել։ Լևոն Տեր-Պետրոսյանից մինչև Սերժ Սարգսյան նրանք սփյուռքից մրսելով ստեղծել են մի այնպիսի համակարգ, որ իրենցից լավը չկա։


Հիմա մեկ տարի է իշխանությունը փոխվել է, ինչու այդ օրենքը չի փոխվել։ Ինչի՞ համար եք ձեր կեղտի մեջ տապակվում։ Ես հասկանում եմ, որ Վանեցյանը գող չի, բայց ամենալավ ԱԱԾ տնօրենը չի։ Ո՞ւր է մեր հետախուզությունը, ինչու Ադրբեջանում հետախույզի մի անգամ չեն բռնել, ինչո՞ւ մի հետախույզ չի «ծակվել»։ Եթե լավ աշխատեին, նման բան կունենայինք երևի։ Հասկացանք, որ Օսիպյանը գող չի, բայց արդյոք ամենաարդյունավետ ոստիկանապետն է։ Ասում են՝ ընտրությունները լավ կազմակերպեց։ Ժողովուրդը ընտրությունները կազմակերպեց, ոչ թե իրենք։
Իրենք էլ կողքից չխանգարեցին, ինչպես նախկինում խանգարում էին։ Իսկ այն բարդակը, որ փողոցներում է, ով ոնց ուզում քշում է, երթուղայինի վարորդը ծխում է, ամեն տեղ նույնն է, լկտիաբար, առանց վախի գործում են։ Ես վերջին երկու օրում Երևանի կենտրոնում երկու կռիվ եմ տեսել, մենք երբեք նման լկտի պահվածքով չենք եղել, գոնե մի քիչ վախ ենք ունեցել։ Հիմա կասեն՝ բռնության կոչ եմ անում։ Ոչ, ես բռնության կոչ չեմ անում, ընդամենը օրենքով շարժվելու կոչեր եմ անում։

Պարոն Դանիելյան, դատական իշխանությունում առկա խնդիրները իշխանությունը փորձում է լուծել վեթինգի ճանապարհով։ Որքանո՞վ, ըստ Ձեզ, սրա գործարկումը կառողջացնի դատական համակարգը։
Չգիտեմ՝ որքանով կառողջացնի, սա իրավական հարց է, մասնագետները պետք է խոսեն։ Բայց այն, որ լյուստրացիա պետք է ամենասկզբից արվեր՝ սկսած Ղարաբաղից, Ղարաբաղում ական է դրված՝ Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի թերմացքը, մնացորդը, այնտեղ նստած է և կեղեքում է ժողովրդին։ Եվ վեթինգ վաղուց պետք է անեին և ոչ միայն դատավորների շրջանում։ Վատն այն է, որ իշխանության գլխին պետք է սառը ջուր լցնես, որ նրանք ինչ-որ բան անեն։ Եվ հետաքրքիր է, դույլով մյուս սառը ջուրը երբ է լցվելու իշխանության գլխին, որ հոկտեմբերի 27-ն էլ հիշի Նիկոլ Փաշինյանը։
Իսկ ի՞նչն է խանգարում տնտեսական հեղափոխությանը Հայաստանում։
Դատական համակարգի բացակայությունը։ Առանց դրա՝ ի՞նչ տնտեսական հեղափոխություն։ Եթե հողի կարգավիճակ փոխելու համար դու ութ ամիս առաջ պետք է դիմես ու սպասես, կամ մի թուղթ բնապահպանության նախարարից ստանալու համար ամիսներով չի կարողանում ստանալ։ Փակ համակարգ է։ Այս դեպքում ինչ տնտեսական զարգացման մասին է խոսքը, եթե երկիրն ուղղակի չի աշխատում, ով կգա այստեղ գումար ներդրի։ Մարդը գա ներդնի գումար, հետո ումից ստանա այդ գումարը։ Սա ժամանակ պահանջող գործընթաց է։

Արդյոք չեք տեսնո՞ւմ հստակ պայքար կոռուպցիայի դեմ։
Եթե չկա դատական համակարգ, ինչ կոռուպցիայի մասին է խոսքը, մեռան բռնել-թողնելով։ Այսինքն՝ ով պետք է կոռուպցիայի դեմ պայքարի, ինքը կոռուպցայի մեջքն է, այսինքն՝ դատական համակարգն ինչպես կարող է կոռուպցիայի դեմ պայքարի։ Մենք ուղղակի մեկ տարի հենց այնպես մսխել ենք՝ զբաղվելով ապուշ բաներով։ Եթե 12 ամիսների ընթացքում ամիսը մեկ դատավորի վեթինգ անեին, արդեն 12 նորմալ դատավոր կունենայինք։ Հիմա մեկ տարի սպասենք, մինչև այս ամբողջ մեքենան փոխեն, մինչդեռ երկիրը կանգնած է։



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր