Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

21 հուն 2019 11:50

Կոնսերվատորիայի մոտ դանակահարել են Արցախի 40-ամյա բնակչին. Վիճակը ծայրահեղ ծանր է

Երեւանում այսօր՝ հունիսի 21-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել. առավոտյան ժամը 09։10-ի սահմաններում Երեւանի թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել մի երիտասարդ՝ «կրծքավանդակի, որովայնի եւ վերին վերջույթների կտրած-ծակած վերքեր» ախտրոոշմամբ։
Shamshyan.com-ի  հաղորդմամբ, ոստիկանները պարզել են, որ վիրավորը Արցախի Հանրապետության բնակիչ՝ 40-ամյա Հարություն Մ.-ն է, ով գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, եւ այս պահին բժիշկները պայքարում են նրա կյանքի համար։

Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունն ունի տեղեկություններ, որ Հարություն Մ.-ին դանակի մի քանի հարվածներ են հասցրել Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի հարակից տարածքում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր