Ապրիլի 26-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը          Ապրիլի 26-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Կիրանցում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող է. հայտնի է ինքնությունը    

09 հուլ 2019 13:02

Տեսանյութ.Ուզում եք Ծառուկյանին հունից հանեք, երեք հարց ունեք` անգիր արած,ձեր սաղի ցավը տանեմ

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն Ազգային ժողովում պատասխանել է լրագրողների հարցերին:

Նա անդրադարձել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի՝ պատգամավորական մանդատը վայր դնելու, ապա այն վայր չդնելու փաստին, տեղեկացրել, որ ինքը` Ուրիխանյանը, այդ մասին առաջիկայում պարզաբանումներ է ներկայացնելու:
Լրագրողները Ծառուկյանից հետաքրքրվել են, թե ինչպես է վերաբերվում որոշ լրատվամիջոցների հայտարարություններին, թե Ծառուկյանը պետք է ներողություն խնդրի լրագրողներին անպատշաճ արտահայտությունների համար:
«Դուք ոչ թե հարց եք տալիս, դուք ուզում եք Ծառուկյանին հունից հանեք, ես ձեր սաղի ցավը տանեմ: Եթե լիարժեք հարց տաք, ես լիարժեք կպատասխանեմ: Ես ոչ մեկիդ չեմ ցանկանում վիրավորեմ: Ամբողջ մի տարի է` Ծառուկյանը գալիս ա, երեք հարց ունեք` անգիր արած: Ուրիշ է՛լ բան չեք ասում: Բայց դուք գիտեք` մարդ ա, կարող ա հունից հելնի, բայց ճարահատված հունից էլ դուրս չեմ գալիս, հետո նայում եմ, թե ինձ ոնց եմ կարողանում զսպել»,- ասել է Ծառուկյանը:

Մանրամասները` տեսանյութում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր