Մեկնարկեց Ավագ շաբաթը՝ Ավագ երկուշաբթի «Անիծված թզենու» հիշատակության օրն է          Մեր ժողովուրդը վճարում է ամենաբարձր գինը, ՌԴ-ն սպանել է 100,000 ուկրաինացի զինվոր, 13,000 խաղաղ բնակիչ և ավելի քան 600 երեխա       Մարտուն Գրիգորյանն ավագանու անդամության իքնաբացարկ է հայտնել    

12 հուլ 2019 14:02

24-ամյա աղջիկն ընտանեկան գերեզմանատնից անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հանրապետության մարզերից մեկի քաղաքներից մեկում արտակարգ դեպք է տեղի ունեցել հուլիսի 10-ին: Ժամը 19:00-ի սահմաններում նշված քաղաքում գործող բժշկական կենտրոնից տարածքի ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում» ախտորոշմամբ անգիտակից վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի աղջիկ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել տարածքային ոստիկանության բաժնի օպերատիվ խումբը, ովքեր պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը իրենց քաղաքի բնակիչ, 24-ամյա Լիլիթ Ա.-ն է: Պարզվել է, որ նա իրենց ընտանեկան գերեզմանատանը ինքնասպանություն գործելու նպատակով խմել է մեծ քանակի «Տեգրադոլ» տեսակի դեղահաբ, ինչի մասին հեռախոսով հայտնել է իր մորաքրոջը: Բարեբախտաբար, մորաքույրն ու շտապօգնության բժիշկները ժամանակին հասել են գերեզմանատուն և աղջկան տեղափոխել հիվանդանոց:
Փաստի առթիվ տարածքային ոստիկանության հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր