Սամվել Կարապետյանը շարունակում է ամեն ամիս սեփական միջոցներից 150 մլն դրամ տրամադրել ՀԷՑ-ին, չի դադարեցնում, որ ՀԷՑ-ը չգնա կործանման          Թուրքիայի ԱԳՆ-ն արձագանքել է Նեթանյահուի՝ Հայոց ցեղաuպանnւթյան ճանաչման վերաբերյալ հայտարարությանը       Մենք որևէ երրորդ երկրի առջև մեր Սահմանադրությունը փոխելու պարտավորություն չունենք, Վաշինգտոնում նման հարց չի քննարկվել    

19 հուլ 2019 11:23

Տեսանյութ..Մոսկվա-Երևան ինքնաթիռը «Շերեմետևո» օդանավակայանում դադարեցրել է թռիչքը, ուղևորները վթարային ելքերով տարհանվել են, կան տուժածներ

Nordwind ավիաընկերության Մոսկվա-Երևան չվերթն իրականացնող Boeing 737 ինքնաթիռը Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում դադարեցրել է թռիչքը՝ ինքնաթիռի սրահում տարածված ծխի և հոտի պատճառով:

Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Ինքնաթիռի անձնակազմը դադարեցրել է թռիչքը և թռիչքուղին ազատելուց ու շարժիչներն անջատելուց հետո վթարային ելքերով տարհանել է ուղևորներին»,-հայտնել են ավիաընկերությունից:

Թռիչքն սկսվել է ժամը 01:00-ի մոտակայքում, սակայն մինչ ինքնաթիռն օդ կբարձրանար ծուխ է նկատվել: Ինքնաթիռի հրամանատարը զեկուցել է իրավիճակի մասին ու թռիչքը դադարեցնելու որոշում է կայացրել: Ինքնաթիռում հրդեհ չի առաջացել:
Նշվում է, որ ուղևորները խուճապահար դուրս են վազել օդանավից: Հրմշտոցի հետևանքով 8 մարդ է տուժել: Հաղորդվում է, որ ինքնաթիռը շարժվել է տեղի ժամանակով ժամը 00:57 րոպեին: Ազդանշանից հետո թռիչքը դադարեցնելու որոշում է կայացվել, ինքնաթիռը լքել է թռիչքուղին և կանգ առել ղեկուղում:

Նշվում է, որ օդանավում, որում 173 ուղևոր և անձնակազմի 6 անդամ է եղել, հրդեհ չի գրանցվել: Ծխի ազդանշանից հետո սկսվել են վթարային-փրկարարական աշխատանքները, ուղևորների անձնական իրերը դուրս են բերվել, օդանավակայանի աշխատակիցները մոտեցել են օդանավին:
 


   

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր