Հունիսի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Երբ խոսում ենք «կարմիր գծերի» խնդրի մասին, շատերը արժեքից են խոսում, ոչ թե խնդրից. Հայկ Կոստանյան       Ուկրաինական հակամարտության հարցում Թրամփի «համբերությունը սպառվել է»    

22 հուլ 2019 12:04

Կենսաթոշակառու կինը դստեր դին տեղափոխել է թփերի մեջ և հայտարարել, որ հուղարկավորության համար գումար չունի

Սանկտ Պետերբուրգում 68-ամյա քաղաքացուհին իր 49-ամյա դստեր դիակը տեղափոխել է փողոց և թողել թփերի մեջ՝ բացատրելով, որ գումար չունի հուղարկավորության համար: Թոշակառու կնոջ հետ տեսահարցազրույցը հրապարակել է «Пятый канал»-ը:
Ըստ կնոջ խոսքերի, նա գտել է աղջկան մահացած մահճակալի մեջ, նրա մարմինն արդեն սկսել էր սևանալ: Նա վերցրել է սավանը, փաթաթել դրանով դիակը, կապկպել պարաններով և քարշ տվել բակ: Ծնողը նշել է, որ ինքը դա արել է հատուկ, որպեսզի հաջորդ օրը գան իր մոտ՝ հանգամանքները պարզելու համար: Իր գործողությունները նա բացատրել է նրանով, որ իր մոտ թաղման համար գումար չկա, նա ապրում է վեց հազար ռուբլի կենսաթոշակով, երկրորդ դուստրը օգնում է, բայց դա, միևնույն է, բավարար չէ:
Օպերատիվ-հետախուզական գործակալության տվյալներով, սավանի մեջ փաթաթված մարմինը անցորդները հայտնաբերել են Մենշիկովսկու պողոտայի շենքի մոտ հուլիսի 18-ի վաղ առավոտյան և ոստիկանություն են կանչել: Դիակի վրա բռնության արտաքին նշաններ չեն եղել: Տուժողը պարզվել է նախկինում թմրամիջոցների և գողության համար դատապարտված, հարևան «Непокоренные» պողոտայի շենքերից մեկի բնակչուհին էր: Երկու փողոցների խաչմերուկում գտնվում է Պիսկարևսկու  գերեզմանատունը:
Ոստիկանությունը դիտել է տեսախցիկների ձայնագրությունները. հուլիսի 18-ին, ժամը 01: 44-ին, տարեց կինը դուրս է եկել վերելակից՝ քարշ տալով իր հետևից սավանի մեջ փաթաթված մարմինը: Թոշակառու կնոջը հայտնաբերելուց հետո, նա խոստովանել է, որ երեք օր դստեր դիակը գտնվում էր բնակարանում՝ մինչև ամբողջ բնակարանով հոտի տարածվելը: Քննչական  մարմինները պարզում են կնոջ մահվան պատճառը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր