Թուզը նպաստում է արյան ճնշման իջեցմանը, նվազեցնում է խոլեստերինի մակարդակը, բարելավում է աղիների աշխատանքը          Սա նաև հուշում է, թե ինչ կլիներ արցախցիների հետ, եթե նրանք ականջալուր լինեին ՀՀ իշխանություններին` մնային ու ապրեին Արցախում       Բարսելոնան» 6։0 հաշվով հաղթել է «Վալենսիային», դուբլի հեղինակներ դարձան Ռաֆինյան, Ֆերմին Լոպեսը և Լևանդովսկին    

26 հուլ 2019 17:25

Շրջված ոտք. 3 տարեկան տղան եզակի վիրահատության է ենթարկվել (ֆոտո)

Ավստրալիայի փոքրիկ բնակիչ Մաքսի Ռիչարդսի շարժունակությունը վերադարձնելու համար բժիշկները եզակի վիրահատություն են կատարել։ Ինչպես տեղեկացնում է The Daily Mail-ը, 2016 թվականին տղայի մոտ հայտնաբերվել է օսթեոգեն սարկոմա, որի չարորակ բջիջները առաջանում են ոսկրի հյուսվածքից։
Սկզբում բժիշկները ենթադրում էին, որ հիվանդության պատճառը վիրուսն է, բայց մանրազնին ուսումնասիրությունից հետո 15 ամսական Մաքսիի մոտ քաղցկեղ հայտնաբերվեց։ Փոքրիկն ընդհանուր առմամբ քիմիաթերապիայի 23 կուրս անցավ։ Բացի այդ, իրականացվեց ռոտացիոն պլաստիկա՝ հեռացվեց ոտքի միջին հատվածը, ինչից հետո կտրված վերջույթը շրջվեց 180 աստիճանով։ Վիրաբուժական այս մեթոդը թույլ է տալիս օգտագործել սրունք-թաթային հոդը ծնկի փոխարեն։ Դրա շնորհիվ պացիենտը հատուկ պրոթեզի օգնությամբ հնարավորություն է ստանում վերադառնալ ակտիվ կյանքի լիակատար ապաքինումից հետո։
Այժմ Մաքսին  կարող է վազել, ինչպես նաեւ ակտիվ խաղեր խաղալ հասակակիցների հետ։ Երեխան դեռ երկար ճանապարհ ունի անցնելու առողջանալու համար, քանի որ քիմիաթերապիայի պատճառով նրա մոտ խնդիրներ են առաջացել լսողության հետ կապված, ինչպես նաեւ հետ է մնում նրա զարգացումը։ Նա մեկ ամիս դեռ ստիպված է անցնել 15 տարբեր բժշկական միջամտությունների միջով, այդ թվում՝ ֆիզիոթերապիա։
Տղայի ծնողները փորձում են տեղեկացված լինել եւ տեղեկացնել ռոտացիոն պլաստիկայի մասին, քանի որ Մաքսիի արտասովոր ոտքը բազմաթիվ հարցեր է առաջացնում։ «Ամենից հաճախ մեզ հարցնում են՝ մտադիր չե՞նք արդյոք ոտքը ճիշտ տեսքի բերել»,- ասում են նրանք։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր